Լրահոս
Օրվա լրահոսը

2004 Ã. ß³µ³Ã ՕՐԱՑՈՒՅՑ

Դեկտեմբեր 11,2004 00:00

¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ՕՐԱՑՈՒՅՑ Երեկ լուր ստացանք, որ Թուրքիայում կառուցվելու է աշխարհի ամենաբարձր աշտարակը։ Այն կունենա 705մետր բարձրություն։ Դրա հանդեպ հազիվ թե անտարբեր մնա Ռոբերտ Քոչարյանը. չէ՞ որ նա շատ է սիրում բարձրանալ բարձր տեղեր եւ բարձրից գնահատել իր ոտքերի տակ փռված քաղաքներն ու այդ քաղաքների շենքերի «մասանդրաները»… Բայց, թարսի պես, աշտարակի կառուցումը կավարտվի միայն 2008-ի նոյեմբերին, երբ լրացած կլինի Քոչարյանի նախագահության երկրորդ ժամկետը։ Հետեւաբար, այդ մի բարձր տեղը մագլցելու տեսական հնարավորություն նա կունենա ոչ թե իբրեւ նախագահ, այլ ընդամենը որպես սովորական մահկանացու։ Խոստովանենք՝ տարբերությունը հսկայական է։ Բայց առայժմ աշտարակի կառուցումը չի էլ սկսվել, եւ Ռոբերտ Քոչարյանին մտահոգում է ոչ թե այդ աշտարակի, այլ ՀՀ ազգային դրամի փոխարժեքի բարձրացման հարցը. երեկ նա հանդիպել է ԿԲ խորհրդի անդամների հետ եւ հայտարարել. «Ամբողջ աշխարհի ֆինանսական շուկայում գլոբալ տեղաշարժ է կատարվում, ինչը չէր կարող իր ազդեցությունը չունենալ ՀՀ տնտեսության վրա»։ Ու թեեւ ԿԲ նախագահը աջուձախ հայտարարում է, թե ԿԲ-ն չի միջամտելու ֆինանսական շուկայում ծավալվող գործընթացներին, Քոչարյանը հորդորել է. «Չափազանց կարեւոր է, որ ԿԲ-ն, կառավարությունը կարողանան իրենց քայլերն ու քաղաքականությունը հարմարեցնել այդ գործընթացներին, այլ ոչ թե հակադրվեն դրանց, քանի որ այդ դեպքում միայն կորուստներ ենք ունենալու»։ Տարօրինակ չէ՞ բա. մեր դրամը սկսել է իր հաղթարշավը, իսկ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված է այդ փաստից։ Որ ի՞նչ։ Նաեւ ասել է. «ԿԲ-ն այս քաղաքականության համար ուղղակի պատասխանատվություն կրող կառույցն է, եւ ձեզանից շատ բան է կախված»։ Խեղճ Տիգրան Սարգսյան. դե արի ու ապացուցիր, որ այնքան էլ շատ բան չի կախված… «Աշխարհի ֆինանսական շուկայի գլոբալ տեղաշարժը» դեռ հարցի մի կողմն է։ Պակաս գլոբալ չեն մյուս տեղաշարժերը. օրինակ՝ Իրաքի հարցը։ Այդ երկիր հայկական կոնտինգենտ ուղարկելու առաքելությունն ստանձնած Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու երիտասարդաց միության ներկայացուցիչներին եւ հայտարարել. «Չմասնակցելով միջազգային գործընթացներին՝ Հայաստանը շատ արագ կդառնա ոչ թե նույնիսկ 3-րդ, այլ 4-րդ աշխարհի երկիր»։ Փաստորեն մնացել ենք Իրաքի հույսին. եթե չլինի այդ երկիրը, ո՞ւր պիտի ուղարկեինք մեր «կոնտինգենտին» ու խուսափեինք 3-րդ, 4-րդ աշխարհի երկրի համբավից… Երեկ ամանորյա «նվեր» մատուց եց Ջրտնտպետկոմի ղեկավարը։ Իր հրավիրած ասուլիսում նա հայտարարեց, որ անխուսափելի է ջրի սակագնի աճը։ Մաշված ջրային ցանցը պետք է վերանորոգել, իսկ վարկերը բավարար չեն։ Ծանրակշիռ փաստարկ է։ Սրան հավելենք մի ջրիկություն. ինչո՞ւ պիտի ամեն ինչը թանկանա, ներառյալ՝ մեր ազգային դրամը, իսկ ջուրը՝ ոչ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել