¾ÈºÎîðàܲÚÆÜ úð²Âºð www.taregir.am 11 ¹»Ïï»Ùµ»ñÇ, 2004 Ã. ß³µ³Ã ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Èñç³Ý³Éáõ å³ÑÁՎաղուց անցել են այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներն ու սատարողները պաշտպանում ու գովաբանում էին իրենց պաշտպանյալին ու սատարյալին: Հիմա նրանք կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ իրենց պաշտպանյալն առանձնապես արժանիքներ չունի եւ իրենց էլ գովելու տեղ չի թողել: Այդուհանդերձ, Քոչարյանի նախկին սատարողները, Քոչարյանին չպաշտպանելով ու չգովելով հանդերձ, չեն էլ քննադատում եւ, չքննադատելով հանդերձ, բուռն կերպով հարձակվում են Քոչարյանի հակառակորդների վրա, եւ, չնայած Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն խոստովանել է, որ, ի դեմս Քոչարյանի, հակառակորդ չի տեսնում, բայց, այդուհանդերձ, Քոչարյանին սատարողներն իրենց հարձակումների ու կրակոցների թիրախ են ընտրել հենց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին երեւի հենց իրե՛նք են լուրջ հակառակորդ համարում: Քոչարյանին սատարողները հանկարծակի ու անմեկնելի մի մոլեռանդությամբ հարձակվել են առաջին նախագահի վրա, ինչ է թե՝ վերջինս սկսել է ճանփորդել եւ երբեմն նաեւ խոսել: Եվ այս սպառված սատարողների ու սատարվողների սարսափի ու խուճապի ակունքն այն է, որ առաջին նախագահն իր ճամփորդությունների ընթացքում լուրջ ու կարեւոր մարդկանց հետ է հանդիպում եւ լրագրողների հետ հանդիպելիս էլ ձեռի հետ լուրջ ու կարեւոր բաներ է ասում: Եթե առաջին նախագահը մեր գործող ընդդիմադիրների պես անկապ մարդկանց հետ շփվեր եւ անկապ ու անգաղափար բաներ խոսեր, դժվար թե սատարողների ու սատարյալների մեջ այսպիսի տագնապ ու կատաղություն առաջանար: Լավագույն դեպքում ազատ եւ պատասխանատու թերթերի էջերում ծաղրի կենթարկեին եւ՝ վերջ: Բայց այս դեպքում, լուրջ վտանգ զգալով, անկախ իրենցից, իրենք էլ են լրջանում: