Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանություն, ընդդիմություն, մամուլ

Դեկտեմբեր 11,2004 00:00

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Իշխանություն, ընդդիմություն, մամուլ Լեւոն Տեր-Պետրոսյանի
ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին Հայաստանում իսկապես գոյություն ուներ շատ ուժեղ
ընդդիմություն, եւ ընդդիմության ուժն առաջին հերթին պայմանավորված էր ընդդիմադիր
մամուլի գոյությամբ: Կային «Երկիր», «Ազատամարտ», «Իրավունք», «Այժմ», «Շրջան»
օրաթերթերն ու շաբաթաթերթերը, որոնցից յուրաքանչյուրը հրատարակվում էր ընդդիմադիր
այս կամ այն կուսակցության հովանավորությամբ: Եթե ընդդիմադիր լրատվամիջոցներին գումարենք
նաեւ անկախ լրատվամիջոցները («Ա1+», «Մոլորակ» եւ այլն), ապա պարզ կդառնա, որ Լեւոն
Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին, ի տարբերություն այն ժամանակվա իշխանության,
ընդդիմությունն ահագին գումարներ էր ծախսում լրատվամիջոցներ պահելու եւ ունենալու
նպատակով: Եվ առաջին հերթին հենց դրա շնորհիվ էլ այն ժամանակվա ընդդիմությունն ուժեղ
էր: Այսօրվա ընդդիմությունն, ի տարբերություն նախկինի, որեւէ պաշտոնական լրատվամիջոց
չունի՝ բացառությամբ ՍԻՄ-ի «Իրավունք» պաշտոնաթերթի, որն ավելի շատ անկախ պարբերականի
դեր է կատարում: Մյուս անկախ թերթերն էլ («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ
իշխանություն», «Ա1+»-ի ու «Տարեգրի» սայթերը), ճիշտ է, ժամանակ առ ժամանակ սպասարկում
ու նպաստում են ընդդիմությանը, բայցեւ՝ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկին
չեն պատկանում, եւ հարկ եղած դեպքում անխնա քննադատում են նաեւ ընդդիմությանը: Եթե
այս ամենին գումարենք նաեւ, որ այսօր, փաստորեն, որեւէ անկախ կամ ընդդիմադիր հեռուստաալիք
գոյություն չունի, պիտի արձանագրենք, որ մեր գործող ընդդիմությանը բացարձակապես չի
հուզում զանգվածային որեւէ լրատվամիջոց ունենալու խնդիրը: Եվ եթե նկատի առնենք, որ
այսօրվա ընդդիմադիրները ֆինանսական առումով պակաս հնարավորությունների տեր չեն, քան
Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների ընդդիմությունը, պիտի արձանագրենք, որ այսօրվա
ընդդիմությունը, մեղմ ասած, արհամարհում է մամուլի ու լրատվամիջոցի դերն ու նշանակությունը:
Մինչդեռ ներկա իշխանությունը, ի տարբերություն նախկինի, խիստ է կարեւորում լրատվամիջոցների
դերը: Եվ եթե ասվածին ավելացնենք, որ այսօր նույնիսկ նախկին իշխանությունները սեփական
որեւէ լրատվամիջոց չունեն, պիտի անվարան եզրակացնենք, որ ընդդիմության հարցում Ռոբերտ
Քոչարյանի բախտը չափազանց բերել է: Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության
տարիներին Հայաստանում իսկապես գոյություն ուներ շատ ուժեղ ընդդիմություն, եւ ընդդիմության
ուժն առաջին հերթին պայմանավորված էր ընդդիմադիր մամուլի գոյությամբ: Կային
«Երկիր», «Ազատամարտ», «Իրավունք», «Այժմ», «Շրջան» օրաթերթերն ու շաբաթաթերթերը,
որոնցից յուրաքանչյուրը հրատարակվում էր ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հովանավորությամբ:
Եթե ընդդիմադիր լրատվամիջոցներին գումարենք նաեւ անկախ լրատվամիջոցները («Ա1+», «Մոլորակ»
եւ այլն), ապա պարզ կդառնա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու ՀՀՇ-ի իշխանության տարիներին,
ի տարբերություն այն ժամանակվա իշխանության, ընդդիմությունն ահագին գումարներ էր
ծախսում լրատվամիջոցներ պահելու եւ ունենալու նպատակով: Եվ առաջին հերթին հենց դրա
շնորհիվ էլ այն ժամանակվա ընդդիմությունն ուժեղ էր: Այսօրվա
ընդդիմությունն, ի տարբերություն նախկինի, որեւէ պաշտոնական լրատվամիջոց չունի՝ բացառությամբ
ՍԻՄ-ի «Իրավունք» պաշտոնաթերթի, որն ավելի շատ անկախ պարբերականի դեր է կատարում:
Մյուս անկախ թերթերն էլ («Առավոտ», «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»,
«Ա1+»-ի ու «Տարեգրի» սայթերը), ճիշտ է, ժամանակ առ ժամանակ սպասարկում ու նպաստում
են ընդդիմությանը, բայցեւ՝ ընդդիմադիր կուսակցություններից որեւէ մեկին չեն պատկանում,
եւ հարկ եղած դեպքում անխնա քննադատում են նաեւ ընդդիմությանը: Եթե այս ամենին գումարենք
նաեւ, որ այսօր, փաստորեն, որեւէ անկախ կամ ընդդիմադիր հեռուստաալիք գոյություն չունի,
պիտի արձանագրենք, որ մեր գործող ընդդիմությանը բացարձակապես չի հուզում զանգվածային
որեւէ լրատվամիջոց ունենալու խնդիրը: Եվ եթե նկատի առնենք, որ այսօրվա ընդդիմադիրները
ֆինանսական առումով պակաս հնարավորությունների տեր չեն, քան Տեր-Պետրոսյանի իշխանության
տարիների ընդդիմությունը, պիտի արձանագրենք, որ այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած,
արհամարհում է մամուլի ու լրատվամիջոցի դերն ու նշանակությունը: Մինչդեռ ներկա իշխանությունը,
ի տարբերություն նախկինի, խիստ է կարեւորում լրատվամիջոցների դերը: Եվ եթե ասվածին
ավելացնենք, որ այսօր նույնիսկ նախկին իշխանությունները սեփական որեւէ լրատվամիջոց
չունեն, պիտի անվարան եզրակացնենք, որ ընդդիմության հարցում Ռոբերտ Քոչարյանի բախտը
չափազանց բերել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել