ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Èñç³Ý³Éáõ
å³ÑÁՎաղուց
անցել են այն ժամանակները, երբ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանողներն ու սատարողները պաշտպանում
ու գովաբանում էին իրենց պաշտպանյալին ու սատարյալին: Հիմա նրանք կամաց-կամաց սկսում
են հասկանալ, որ իրենց պաշտպանյալն առանձնապես արժանիքներ չունի եւ իրենց էլ գովելու
տեղ չի թողել: Այդուհանդերձ, Քոչարյանի նախկին սատարողները, Քոչարյանին չպաշտպանելով
ու չգովելով հանդերձ, չեն էլ քննադատում եւ, չքննադատելով հանդերձ, բուռն կերպով
հարձակվում են Քոչարյանի հակառակորդների վրա, եւ, չնայած Հանրապետության առաջին նախագահ
Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն խոստովանել է, որ, ի դեմս Քոչարյանի, հակառակորդ չի տեսնում,
բայց, այդուհանդերձ, Քոչարյանին սատարողներն իրենց հարձակումների ու կրակոցների թիրախ
են ընտրել հենց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին երեւի հենց իրե՛նք են
լուրջ հակառակորդ համարում: Քոչարյանին սատարողները հանկարծակի ու անմեկնելի
մի մոլեռանդությամբ հարձակվել են առաջին նախագահի վրա, ինչ է թե՝ վերջինս սկսել է
ճանփորդել եւ երբեմն նաեւ խոսել: Եվ այս սպառված սատարողների ու սատարվողների սարսափի
ու խուճապի ակունքն այն է, որ առաջին նախագահն իր ճամփորդությունների ընթացքում լուրջ
ու կարեւոր մարդկանց հետ է հանդիպում եւ լրագրողների հետ հանդիպելիս էլ ձեռի հետ
լուրջ ու կարեւոր բաներ է ասում: Եթե առաջին նախագահը մեր գործող ընդդիմադիրների
պես անկապ մարդկանց հետ շփվեր եւ անկապ ու անգաղափար բաներ խոսեր, դժվար թե սատարողների
ու սատարյալների մեջ այսպիսի տագնապ ու կատաղություն առաջանար: Լավագույն դեպքում
ազատ եւ պատասխանատու թերթերի էջերում ծաղրի կենթարկեին եւ՝ վերջ: Բայց
այս դեպքում, լուրջ վտանգ զգալով, անկախ իրենցից, իրենք էլ են լրջանում: