ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04։ Օրը կսկսեք մասնագիտական լարված աշխատանքով։ ՑՈՒԼ 21.04-21.05։ Եթե այսօր անսովոր բաներ կատարվեն, մի հարցրեք, թե ինչու։ Բանականության փոխարեն առաջնորդվեք զգացմունքներով։ ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06։ Հեռու վանեք ծանր մտքերը եւ աշխատեք նյարդերը թուլացնել։ ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07։ Օրվա ընթացքում հարկ կլինի դիմել սեփական կանխազգացողությանն ու մտքի թռիչքին։ ԱՌՅՈՒԾ 23.07-23.08։ Դուք ձեր մասին շատ նոր բաներ կիմանաք եւ նյարդերը չափազանց կլարվեն։ ԿՈՒՅՍ 24.08-23.09։ Մի սպասեք, թե այսօր ձեր բախտն անընդհատ կբերի եւ ճակատագիրն էլ նվերներ կմատուցի։ ԿՇԵՌՔ 24.09-23.10։ Չի կարելի վստահել միջնորդներին։ Անգամ ամենածանր գործերն անձամբ կատարեք։ ԿԱՐԻՃ 24.10-22.11։ Հնարավոր է գործնական կամ անձնական հարցերով կարճատեւ ճանապարհորդություններ կատարեք։ ԱՂԵՂՆԱՎՈՐ 23.11-21.12։ Ինչ-որ արկածներ եք փնտրում։ Սակայն զգուշացեք, որպեսզի ինքներդ ձեր լարած որոգայթների մեջ չընկնեք։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 22.12-20.01։ Եթե աշխատավայրում մանր-մունր խնդիրներ առաջանան՝ մի լարվեք։ Դրանք շատ հեշտ կլուծվեն։ ՋՐՀՈՍ 21.01-19.02։ Ընտանեկան խնդիրները կխանգարեն աշխատանքին։ ՁՈՒԿ 20.02-20.03։ Ամենայն հավանականությամբ՝ օրվա բոլոր ծրագրերը կկատարեք։