Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Դեկտեմբեր 08,2004 00:00

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԸՍՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ուկրաինական եւ հայկական հեղափոխական իրավիճակի զուգահեռներ է անցկացրել եւ եկել է այն համոզման, որ հայաստանյան ընդդիմությունը շատ ավելի դժվարին իրավիճակում է գործել եւ պայքարել, քան ուկրաինականը: «Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում ժողովուրդը դիմեց համապատասխանաբար Գերագույն եւ Սահմանադրական դատարաններ: Ուկրաինայի Գերագույն դատարանը երկրորդ փուլի արդյունքները ճանաչեց անվավեր եւ նշանակեց վերաքվեարկություն: Չնայած գործող նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների գործադրած աննախադեպ ճնշումներին, Ուկրաինայի Գերագույն դատարանը, ցուցաբերելով քաղաքացիական արիություն, կանգնեց ժողովրդի կողքին եւ բավարարեց ընդդիմադիր թեկնածուի ներկայացրած հայցը: Հայաստանի Սահմանադրական դատարանը, չնայած անբեկանելի եւ հիմնավոր փաստերին, դրսեւորեց թուլամորթություն եւ վախկոտություն, դավաճանեց սեփական ժողովրդին եւ մերժեց Ստեփան Դեմիրճյանի հայցը: Ի տարբերություն ուկրաինական ընդդիմության, Հայաստանի ընդդիմությունը գործում էր եւ գործում է աննախադեպ տեռորի, զանգվածային հալածանքների, վայրագությունների, ինֆորմացիոն բլոկադայի, միջազգային հանրության աջակցության բացակայության պայմաններում: Եվ իրենց ընդդիմադիր հորջորջողները, փորձելով վարկաբեկել ծանրագույն պայմաններում գործող խորհրդարանական ընդդիմությանը, կամա թե ակամա դառնում են իշխանությունների խաղի մասնակիցները»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ի վերջո, լույսը հաղթելու է խավարին, մարդը՝ սատանային, բարին՝ չարին: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել