Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կամ կտանք, կամ՝ ոչ»

Դեկտեմբեր 08,2004 00:00

Երկու
համակարգ, երկուսն էլ մի օրի Ջեռուցում «Կամ կտանք, կամ՝ ոչ», երեկ
այսպես պատասխանեցին «Ջերմային ցանցեր» ընկերությունից, երբ հետաքրքրվեցինք, թե Էրեբունի
զանգվածի ջերմային էներգիայով ջեռուցվող շենքերի ջերմամատակարարումը երբվանի՞ց է
սկսվելու: Համայնքի Ավանեսով 18 շենքի բնակիչների խոսքերով, իրենք ընկերության հետ
պայմանագիրը կնքել են, անհրաժեշտ վճարումները պարտաճանաչ կատարել, նախորդ տարիների
պարտքերն էլ մարված են, սակայն «ձմռան ցրտին» ջեռուցում չունեն: Բնակիչները հույս
էլ չունեն, որ մոտ ապագայում այն կլինի, քանի որ «ջերմամատակարարները համակարգը չեն
էլ փորձարկել»: Ընկերության տնօրեն Կոստյա Մարգարյանի պարզաբանմամբ, նշյալ հասցեի
բնակիչները «մոտ 2 միլիոն դրամից ավելի հին պարտք ունեն եւ մինչեւ չվճարեն՝ ջեռուցում
չենք կարող տալ: Ջեռուցումը Էլեկտրաէներգիա չէ, որ անհատական անջատումներ կատարենք
եւ միայն մի բնակչինը ջեռուցենք: Ամեն տարի ավանսով տալիս ենք ու հետո չենք կարողանում
գումարները հավաքել»: Այդ դեպքում ինչու են թեկուզ մի բնակչի հետ պայմանագիր կնքում,
նրան հույսով անում, եթե նախապես գիտեն, որ բնակիչները մեծ պարտքեր ունեն եւ ջեռուցում
չի լինելու: Գազ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան 16 հասցեի
բնակիչ Ռուզաննա Մանուկյանի խոսքերով, իրենց շենքի գազիֆիկացման աշխատանքները ստանձնած
մարզի գազամատակարարման եւ գազաբաշխման մասնաճյուղն իր մատուցած ծառայությունների
դիմաց բնակիչներից կրկնակի է գանձում: Ըստ Ռ. Մանուկյանի, «ընկերությունը գազը բնակարաններ
անցկացնելու խողովակները մի քանի անգամ թանկ է հաշվում, այդ պատճառով բնակիչները
խողովակները գնում են եւ միայն եռակցման աշխատանքներն են ընկերությանը վստահում:
Սակայն նույնիսկ այդ պարագայում, բացի այն, որ մուծումներ են կատարում կարբիդի, եռակցման
աշխատանքների համար, բնակչից գանձում են նաեւ իր իսկ գնած խողովակների համար՝ 1 մետրը
824 դրամ: Գումարած եռակցման վճարը, բնակչի վրա նստում է 1250 դրամ»: Բնակչի խոսքերով,
հատկապես տուժում են 5-րդ հարկի բնակիչները, որոնց բնակարաններ գազի խողովակներ հասցնելը
կազմում է մոտ 65 հազար դրամ: «Գումարները մեծ ջանասիրությամբ հավաքում են,
սակայն մուծումների դիմաց ոչ մի կտրոն չեն տալիս: Մինչ օրս գազամատակարարման աշխատանքներն
էլ ավարտված չեն, չնայած պայմանագրում նշված է, որ 40 օրում չգազիֆիկացնելու դեպքում
բնակիչը կարող է բողոքել, սակայն շենքում մի քանի բնակչի պայմանագրային ժամկետն արդեն
լրացել է, սակայն գազ այդպես էլ չունեն»,- գրում է Ռ. Մանուկյանը: Լ.
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել