Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ ԸՍՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ

Դեկտեմբեր 08,2004 00:00

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
ԸՍՏ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր
Դալլաքյանը ուկրաինական եւ հայկական հեղափոխական իրավիճակի զուգահեռներ է անցկացրել
եւ եկել է այն համոզման, որ հայաստանյան ընդդիմությունը շատ ավելի դժվարին իրավիճակում
է գործել եւ պայքարել, քան ուկրաինականը: «Ինչպես Ուկրաինայում, այնպես էլ
Հայաստանում ժողովուրդը դիմեց համապատասխանաբար Գերագույն եւ Սահմանադրական դատարաններ:
Ուկրաինայի Գերագույն դատարանը երկրորդ փուլի արդյունքները ճանաչեց անվավեր եւ նշանակեց
վերաքվեարկություն: Չնայած գործող նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության իշխանությունների
գործադրած աննախադեպ ճնշումներին, Ուկրաինայի Գերագույն դատարանը, ցուցաբերելով քաղաքացիական
արիություն, կանգնեց ժողովրդի կողքին եւ բավարարեց ընդդիմադիր թեկնածուի ներկայացրած
հայցը: Հայաստանի Սահմանադրական դատարանը, չնայած անբեկանելի եւ հիմնավոր փաստերին,
դրսեւորեց թուլամորթություն եւ վախկոտություն, դավաճանեց սեփական ժողովրդին եւ մերժեց
Ստեփան Դեմիրճյանի հայցը: Ի տարբերություն ուկրաինական ընդդիմության, Հայաստանի ընդդիմությունը
գործում էր եւ գործում է աննախադեպ տեռորի, զանգվածային հալածանքների, վայրագությունների,
ինֆորմացիոն բլոկադայի, միջազգային հանրության աջակցության բացակայության պայմաններում:
Եվ իրենց ընդդիմադիր հորջորջողները, փորձելով վարկաբեկել ծանրագույն պայմաններում
գործող խորհրդարանական ընդդիմությանը, կամա թե ակամա դառնում են իշխանությունների
խաղի մասնակիցները»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի, ի վերջո, լույսը հաղթելու է խավարին,
մարդը՝ սատանային, բարին՝ չարին: Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել