Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ն ԸՆԴԴԵՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ

Դեկտեմբեր 08,2004 00:00

ՄԱԿ-Ն
ԸՆԴԴԵՄ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԱԺ-ն երեկ քննարկեց կոալիցիայի
նախաձեռնությունը «Կուսակցությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ
կատարելու վերաբերյալ, որոնցից ամենակարեւորը հետեւյալն է. «Պետական գրանցման պահից
հետո ոչ ուշ, քան 1 տարի հետո կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 2000
անդամ, ընդ որում՝ ՀՀ յուրաքանչյուր մարզում ոչ պակաս, քան 100 անդամ եւ տարածքային
կառուցվածքային ստորաբաժանումներ ՀՀ բոլոր մարզերում, ներառյալ՝ Երեւանում, որի մասին
գրավոր ծանուցում է պետական լիազորված մարմնին»: Օրինագծի այս դրույթի ամենախիստ
քննադատությամբ հանդես եկավ ՄԱԿ խմբակցությունը, որի ղեկավար Գուրգեն Արսենյանը հայտարարեց,
թե դեմ են քվեարկելու այս նախաձեռնությանը: Ըստ նրա՝ այս օրենքը կարող է
«վերածվել քաղաքական կյանքի վերահսկման պետական գործիքի»: ՄԱԿ-ի ղեկավարը հիշեցրեց,
թե հիմնական չափորոշիչը, թե արդյոք կուսակցությունն ունի՞ գոյության իրավունք՝ պետք
է լինի ընտրողների աջակցությունը, այլ ոչ թե նրա թվաքանակը: Նաեւ նշեց, որ ժողովրդավարական
երկրների մեծ մասում չկան կուսակցությունների անդամների թվաքանակի վերաբերյալ պահանջներ.
«Ամրագրված անդամակցությամբ կուսակցություններ գոյություն ունեն, որպես կանոն, փակ
հասարակություններում, որոնցում պետությունը միշտ հակված է վերահսկել եւ կարգավորել
կուսակցական շինարարությունը»: Եվ ըստ նրա՝ փոխանակ պարզեցնենք քաղաքացիների մուտքը
քաղաքական կյանք՝ «ստանում ենք դրա զգալի բարդացում (եւ թանկացում)», բացի այդ՝ «տեղի
կունենա քաղաքական կյանքի զգալի բյուրոկրատացում»: ՄԱԿ-ն առաջարկեց հրաժարվել
նման նախաձեռնություններից. «Հայաստանում նույնիսկ ամենաակտիվ հասարակական լայն շերտերն
առայժմ ի վիճակի չեն ամբողջությամբ ո՛չ ձեւավորել, ո՛չ պաշտպանել իրենց շահերը իշխանությունում:
Բացառություն է կազմում վարչական եւ տնտեսական վերնախավի մի նեղ շերտ, որը ոչ միայն
հստակ ներկայացնում է իր շահերը, այլեւ ի զորու է շահախնդիր կերպով ներկայացնել դրանք
իշխանության մեջ: Նման իրավիճակում քաղաքացիների շահերի՝ իշխանությունում ներկայացման
ցանկացած սահմանափակում կխոչընդոտի խոշոր սոցիալական խմբերի շահերի կազմավորման եւ
պաշտպանության գործընթացին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել