Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 07,2004 00:00

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ Չի կարելի չնկատել, որ վերջին տարիներին արխիվային շինարարության նկատմամբ ուշադրությունը թուլացել է, ավելին, այն թերագնահատվել է: Այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ ոչ միայն լիկվիդացվել է կառավարությանը առընթեր գործող արխիվային վարչությունը, այլ այդ ամբողջ բնագավառը դրվել է նախարարություններից մեկի ենթակայության տակ՝ նոր անվանումով: Առնվազն պետք է անտեղյակ լինել արխիվային վարչության գործունեությանը, նրա ֆունկցիաներին՝ նման քայլի դիմելու համար: Նախ, կառուցվածքային անվան վերաբերյալ. ինչպես կարելի է վարչություններ ունենալ կառավարության, նախարարությունների կազմում, նույնիսկ քաղաքապետարաններում, որոնց աշխատանքային գործունեության շրջանակները ավելի սահմանափակ են, մինչդեռ արխիվային ղեկավար մարմնի գործունեությունը տարածվում է հանրապետության բոլոր կառուցվածքների վրա: Պարզից էլ պարզ է. վերացնել կառավարությանն առընթեր արխիվային ղեկավար մարմինը եւ այն դնել որեւէ նախարարության ենթակայության տակ: Սա բացարձակապես սխալ է, զուրկ որեւէ հիմնավորումից: Ինչպե՞ս կարելի է աշխատանքային բնույթով հանրապետական մասշտաբի եւ իրավունքի մարմինը ենթարկել որեւէ գերատեսչության, երբ վերջինիս գործունեությամբ ստեղծված վավերագրական արժեքների, գործավարության վարումը հսկվում է արխիվային ղեկավար մարմնի կողմից: Ճիշտ է, մի ժամանակ Արխիվային վարչությունը գտնվել է ներքին գործերի մինիստրության ենթակայության տակ, բայց դա բացատրվում էր ժամանակի պահանջով՝ սահմանափակել արխիվներում եղած վավերագրական նյութերի ուսումնասիրողների թիվը: Իսկ եթե ներկայումս կառավարությունում «հասունացել» էր նման որոշման ընդունումը, ապա ավելի ճիշտ կլիներ Արխիվային վարչությունը դարձնել հանրապետության նախագահի աշխատակազմին առընթեր գործող մարմին: Չմոռանանք, որ արխիվները ժողովրդի հիշողությունն են: Արխիվներին տված այդ ճշգրիտ ու հանճարեղ արժեւորումը առավել եւս թանկ է հայ ժողովրդի համար, որն այսօր աշխարհի խղճին է ներկայացնում իր նկատմամբ թույլ տրված ոճրագործությունները, եւ արխիվները նրա արդարացի բողոքի լավագույն վկաներն են: ՀՐԱՆՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՀՀ պատերազմի եւ ԶՈՒ-ի վետերանների կոմիտեի նախագահ, Արխիվային վարչության պետի նախկին տեղակալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել