Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ նման յուրահատուկ էլի պետություն կա

Դեկտեմբեր 07,2004 00:00

Մեզ
նման յուրահատուկ էլի պետություն կա Հասարակածային Գվինեայի
իշխանությունների տրամադրվածության վրա որեւէ ազդեցություն չեն թողել ոչ Ռոբերտ Քոչարյանի
ուղերձը՝ հասցեագրված այդ երկրի նախագահին, ոչ Վեհափառ Հայրապետի հորդորը եւ ոչ էլ
ՄԱԿ-ի միջամտությունը: Իսկ ընդհանուր առմամբ, Գվինեայի իշխանությունների հետ «լեզու
գտնելու համար» արվել եւ արվում են բոլոր հնարավոր ու անգամ՝ անհնար թվացող քայլերը:
Այս մասին երեկ ՀՀ ԱԳՆ-ում կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց
դեսպան Սերգեյ Մանասարանը: Վերջինս, ինչպես հայտնի է, վերջին ամիսներին զբաղվում
է Մալաբոյում պետհեղաշրջման մեջ մեղադրվող վեց հայ օդաչուների խնդիրներով: Հասարակածային
Գվինեայում հայ օդաչուների նկատմամբ գրավոր դատավճիռն անհեթեթություն է: Այս մասին
լրագրողներին հայտնեց օրերս այդ երկրից վերադարձած դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ըստ
դատավճռի, հայ օդաչուները չվերթները կատարել են առանց թույլտվության, մինչդեռ, ըստ
դեսպանի, յուրաքանչյուր թռիչք, նույնիսկ աֆրիկյան երկրներ, գրանցվում է համակարգչում:
Դեսպան Մանասարյանի խոսքերով, Հասարակածային Գվինեայի իշխանությունների հետ
«լեզու գտնելու» համար քննարկվել են բոլոր հնարավոր քայլերը, այդ թվում՝ ՀՀ նախագահն
է ուղերձ հղել այդ երկրի նախագահին, խնդրելով հանձնել հայ օդաչուներին, ուղերձ է
հղել նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Սակայն ոչ մի արձագանք չի եղել: Վերջերս
փոխանցվել է ՀՀ նախագահի երկրորդ ուղերձը՝ ներում շնորհելու խնդրանքով, եւ էքստրադիցիայի
պայմանագրի նախագիծը: Ոչ ոք, ըստ դեսպանի, չէր սպասում նման դատավճռի, որովհետեւ
տեղացիներից մեկի համար դատախազը պահանջել էր 86 տարի, սակայն արդյունքում այդ մարդը
ստացավ 1 տարի եւ 1 օր, իսկ հայ օդաչուների նկատմամբ խիստ պատիժ կիրառվեց՝ հրամանատարին՝
24 տարի, անձնակազմի մնացած անդամներին՝ 14 տարի ազատազրկում եւ տուգանքներ: Սերգեյ
Մանասարյանը նշեց նաեւ, որ դատավճռի հաջորդ օրն իրենց մեկ ժամով թույլատրել են հանդիպել
հայ օդաչուների հետ: Վերջիններս, ըստ դեսպանի, ծանր հոգեվիճակում էին, դեռեւս հանված
չէին նրանց ձեռքերի ու ոտքերի շղթաները: Դեսպանը հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը
շարունակվելու են, իրենք փորձելու են բոլոր ուղղություններով աշխատել, «ուղղակի պետք
է հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է յուրահատուկ պետության»: Հայկական
կողմն արդեն դիմել է Հասարակածային Գվինեայի Գերագույն դատարան, իսկ եթե վերջինի
վճիռն էլ բացասական լինի, ապա կդիմի միջազգային ատյաններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել