Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ

Դեկտեմբեր 04,2004 00:00

ՈՒՐԻԽԱՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ԿՈՆԴՈԼԻԶԱ ՌԱՅՍԻ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը գտնում է, որ Ուկրաինայից հետո՝ հաջորդ հեղափոխությունը լինելու է Հայաստանում: Սա զուտ ենթադրություն չէ, այլ վերլուծության արդյունք: Մասնավորապես, ուսումնասիրելով լատինամերիկյան, աֆրիկյան, այնուհետեւ վրացական եւ այժմ ուկրաինական հեղափոխությունների փորձը, առաջադեմ երիտասարդը հանգել է նրան, որ դրանք բոլորն էլ նույն ուղղությունն ունեն. «Հեղափոխություն վերապրած բոլոր երկրներում բացարձակ հաղթանակ տարան մինչեւ 30 հազար մարդիկ՝ ժողովրդավարական ալիքը»: Սույն փոխկապակցվածությունը առաջադեմների առաջնորդին ստիպում է մեկ այլ ենթադրություն անել. այստեղ արհեստականություն կա, որը Տ. Ուրիխանյանի համոզմամբ, թելադրանքի արդյունք է. «Եթե դա կապենք հեղափոխությունների աշխարհաքաղաքական երթուղու հետ՝ ապա երկրագնդի գերհզոր մարդկանց շահերն ենք բացահայտում: Նույն Կոնդոլիզա Ռայսը (ԱՄՆ արտաքին գերատեսչության նորանշանակ ղեկավարը) շահեր ունի «Բրիթիշ պետրոյլի» (այդպիսի անվանում է օգտագործում պրն Ուրիխանյանը- Ն. Գ.) ընկերությունում եւ այլ կազմակերպություններում, որոնք աֆրիկյան եւ լատինամերիկյան երկրներից տարածվելով հասնում են մինչեւ Կասպից ծով»: Վերլուծությունների հետագա ընթացքն այսպիսին է. «Եթե Ուկրաինայում հաղթԵն պրոռուսական ուժերը՝ հայկական հեղափոխությունը կլինի մեղմ, հակառակ պարագայում՝ քայլերն ավելի կտրուկ կլինեն»: Այդ պարագայում մեր զրուցակցի մտահոգությունը հասնում է մինչեւ քաղաքացիական պատերազմի, ինչը կանխելու նպատակով էլ վերջին շրջանում ՀԱԿ-ն անընդհատ համաժողովրդական կոնսոլիդացիայի կոչեր է անում: Տիկին Ռայսի գայլային ախորժակի դեմ պայքարը հայ առաջադեմ երիտասարդները պատկերացնում են տիկին Բուշի միջոցով: Քայլերը, որոնք այժմ կուսակցությունում մշակվում են, պետք է խանդ ծնեն Լորա Բուշի ուղեղում եւ սրտում, ինչի արդյունքում Ռայսին չի հաջողվի ավարտին հասցնել իր ծրագիրը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել