Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵՊԼԻԿ

Դեկտեմբեր 03,2004 00:00

ՌԵՊԼԻԿ Այս էլ որերորդ անգամ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը, որն ազատ է արձակվել միայն ապացույցների ոչ բավարար լինելու հիմքով, հրապարակավ հանդես է գալիս իր դեմ ցուցմունք տվածների դեմ: Անգամ բարեհաջող կերպով Ամերիկայում ապաստանելուց հետո էլ նրա որակումները չեն փոխվել եւ շարունակում են կրկնվել: Սակայն անգամ այդ հեռու-հեռվից Նաիրի Բադալյանը չի հանդգնում անդրադառնալ մի պարզ հարցի, որ նրան հրապարակավ տրվել է դեռ վաղուց, եւ որին նա իր բազմաթիվ հոդվածներում եւ հարցազրույցներում, ըստ էության, այդպես էլ չի պատասխանել՝ մանր-մունր խայթոցներից ու պիտակավորումներից բացի: Այն է՝ ի՞նչ բացատրություն ունեն իր իսկ ձեռքով գրված տարբեր ցուցմունքների հակասությունները: Ինչպե՞ս է ստացվել, որ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ վերադառնալուց հետո իր բոլոր գործողությունների մասին նա տվել է գրեթե իրարամերժ բացատրություններ, կամ դրանք մերժվել են այլ վկաների ցուցմունքներով: Եվ ոչ նրանց, ում ցուցմունքները մատի փաթաթան է դարձրել Նաիրի Բադալյանը: Ինչպե՞ս է բացատրվում օրենքների նախագծերի փաթեթով այն թղթապանակի առեղծվածը, որը Նաիրի Հունանյանը Նաիրի Բադալյանին հանձնել էր աստիճանների մոտ, վերջինս, իր ցուցմունքի համաձայն, նետել էր այնտեղ ու փախել: Բայց հետո այդ թղթապանակը հայտնաբերվել էր բոլորովին այլ՝ նիստերի դահլիճին հարակից վայրում: Թող նա ի վերջո գոնե մեկ անգամ փորձի խելքին մոտ բացատրություն տալ այս եւ այլ հարցերի շուրջ, պարզաբանի իր իսկ ցուցմունքներից ծնված բազմաթիվ հարցականները: Փորձի տալ նաեւ այն հարցի պատասխանը, որ եթե ոչինչ չուներ թաքցնելու՝ ինչո՞ւ է այդքան ստել: Իսկ հետո նոր պնդի, թե ինքը հանիրավի վարկաբեկված է, անդրադառնա այլոց ցուցմունքներին, եւ ամերիկյան էմիգրացիոն ծառայություններին գուցե ավելի համոզիչ կթվա «հալածյալի» կամ «էշի նահատակ» դառնալ չցանկացողի նրա կեցվածքը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել