Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏՆԵՐԸ

Դեկտեմբեր 03,2004 00:00

ՄԱՐՔՍԻՍՏՆԵՐԸ «ՇՏՈՒՐՄԻ» ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ուկրաինական ժողովրդավարության հաղթական քայլերը տխրեցնում են Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանին, այն առումով, որ ընդգծում են Հայաստանի ետընթացը բնականոն հեղափոխական ճանապարհից՝ ներքեւից իշխանափոխության հարցում: Անկախ ամեն ինչից, սակայն, Դ. Հակոբյանը չի բացառում, որ հունվար ամսին նախագահը կցրի Ազգային ժողովը: Դրա պատճառները, ըստ գլխավոր մարքսիստի, մի քանիսն են, որոնցից ամենաակնհայտն այն է, որ պառլամենտն իրեն սպառել է: Մի շարք քայլեր, մեր զրուցակցի համոզմամբ, հաստատում են իր ենթադրությունները: Մասնավորապես՝ «Ընտրական իրավունքի նոր տարբերակը եւ կուսակցությունների մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները»: Այն, որ այդ փոփոխություններում հիմնական շեշտադրումը ուղղված է քանակին, Դ. Հակոբյանի կարծիքով՝ կուսակցությունների վերագրանցման նոր փուլի սկիզբն է, որին էլ կհետեւեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա հնարավոր է համարում արտահերթ ընտրություններ նաեւ ԼՂՀ հարցի առավել սրացումների հետ կապված: Դեռեւս սեպտեմբեր ամսին պետք է կայանար կուսակցության համագումարը, սակայն այն անընդհատ հետաձգվում է: «Առավոտը» հետաքրքրվեց պատճառների մասին. «Մենք համագումարը որ արեցինք, արդեն իշխանություններին շտուրմ ենք անելու: Մենք հենց էնպես համագումար չենք անում»,- ասաց մարքսիստը: Հետո ավելացրեց, որ ամենաուշը մինչեւ փետրվարի 25-ը կգումարեն համագումարը: ՀԿԿ-ում ծավալվող իրադարձությունների մասին էլ Դ. Հակոբյանը հետեւյալ կարծիքը հայտնեց. «Կոմկուսն իրեն այդպես էլ հոշոտելով կվերջացնի: Մանդատի համար ամբիցիաները շատ մեծ են: Քաղաքական ծերակույտը չի զիջի երիտասարդներին, չնայած դրա անհրաժեշտությունը կա, նրանք գաղափարապես էլ իրենց սպառել են: Ձախ դաշտի կոնսոլիդացման համար ես շատ ջանք գործադրեցի, բայց ապարդյուն, դրանք մինչեւ ընտրություններ էլ չեն կարողանա միավորվել: Իսկ մենք մենակ ենք գնալու ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել