Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՔՍԻՍՏՆԵՐԸ «ՇՏՈՒՐՄԻ» ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Դեկտեմբեր 03,2004 00:00

ՄԱՐՔՍԻՍՏՆԵՐԸ
«ՇՏՈՒՐՄԻ» ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Ուկրաինական ժողովրդավարության հաղթական
քայլերը տխրեցնում են Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանին,
այն առումով, որ ընդգծում են Հայաստանի ետընթացը բնականոն հեղափոխական ճանապարհից՝
ներքեւից իշխանափոխության հարցում: Անկախ ամեն ինչից, սակայն, Դ. Հակոբյանը չի բացառում,
որ հունվար ամսին նախագահը կցրի Ազգային ժողովը: Դրա պատճառները, ըստ գլխավոր մարքսիստի,
մի քանիսն են, որոնցից ամենաակնհայտն այն է, որ պառլամենտն իրեն սպառել է: Մի շարք
քայլեր, մեր զրուցակցի համոզմամբ, հաստատում են իր ենթադրությունները: Մասնավորապես՝
«Ընտրական իրավունքի նոր տարբերակը եւ կուսակցությունների մասին օրենքում առաջարկվող
փոփոխությունները»: Այն, որ այդ փոփոխություններում հիմնական շեշտադրումը ուղղված
է քանակին, Դ. Հակոբյանի կարծիքով՝ կուսակցությունների վերագրանցման նոր փուլի սկիզբն
է, որին էլ կհետեւեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա հնարավոր է համարում
արտահերթ ընտրություններ նաեւ ԼՂՀ հարցի առավել սրացումների հետ կապված: Դեռեւս
սեպտեմբեր ամսին պետք է կայանար կուսակցության համագումարը, սակայն այն անընդհատ
հետաձգվում է: «Առավոտը» հետաքրքրվեց պատճառների մասին. «Մենք համագումարը որ արեցինք,
արդեն իշխանություններին շտուրմ ենք անելու: Մենք հենց էնպես համագումար չենք անում»,-
ասաց մարքսիստը: Հետո ավելացրեց, որ ամենաուշը մինչեւ փետրվարի 25-ը կգումարեն համագումարը:
ՀԿԿ-ում ծավալվող իրադարձությունների մասին էլ Դ. Հակոբյանը
հետեւյալ կարծիքը հայտնեց. «Կոմկուսն իրեն այդպես էլ հոշոտելով կվերջացնի: Մանդատի
համար ամբիցիաները շատ մեծ են: Քաղաքական ծերակույտը չի զիջի երիտասարդներին, չնայած
դրա անհրաժեշտությունը կա, նրանք գաղափարապես էլ իրենց սպառել են: Ձախ դաշտի կոնսոլիդացման
համար ես շատ ջանք գործադրեցի, բայց ապարդյուն, դրանք մինչեւ ընտրություններ էլ չեն
կարողանա միավորվել: Իսկ մենք մենակ ենք գնալու ընտրությունների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել