Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԿՍՈՒՄ

Դեկտեմբեր 02,2004 00:00

ՍԿՍՈՒՄ ԵՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎԵՐԱԲԵՐՎԵԼ Հայաստանի ֆուտբոլային թեմաները լուսաբանող լրատվամիջոցները տեղեկացնում են թիվ մեկ մարզաձեւում Հայաստանի հետ առնչվող ուրախալի եւ վաղուց սպասված իրադարձությունների մասին: Խոսքը մասնավորապես վերաբերում է մեր ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերներին: Վերջին շրջանում «Փյունիկ» ակումբի եւ տարբեր տարիքային խմբերի հավաքականների հարձակվող Էդգար Մանուչարյանի՝ եվրոպական առաջատար ակումբներից մեկը տեղափոխվելու մասին լուրերը, որպես կանոն, մշտապես տեղ էին գտնում ԶԼՄ-ների էջերում: Ակնարկվում էին Անգլիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի եւ ֆուտբոլային այլ գերտերություններ ներկայացնող հանրահռչակ տարբեր ակումբներ, որոնցից յուրաքանչյուրում, ըստ ստացվող ինֆորմացիայի, հաջող փորձաշրջան էր անցնում տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստը: Եվ, ահա, Հոլանդիայի «Այաքս» ակումբը ցանկանում է մեկ տարով պայմանագիր կնքել Էդգարի եւ «Փյունիկ» ակումբի հետ: Ճիշտ է, ակնարկվում է, որ գործարքն արդեն իսկ կայացել է, սակայն մեր ունեցած լրացուցիչ տեղեկություններով՝ Է. Մանուչարյանն առայժմ հոլանդացիների հրավերքով եւ գնված ինքնաթիռի տոմսով մեկնել է Կակաչների Երկիր: Ըստ նույն աղբյուրների, արդեն Ֆրանսիայում է եւ «Բորդոյի» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Փյունիկի» ու Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների սեւամորթ դարպասապահ Ապուլա Էդիմա Բետեն, որն իր իսկական վարպետությունը ձեռք է բերել այստեղ: Իսկ Գալուստ Պետրոսյանը, որը նույնպես ներկայացնում է «Փյունիկը», իր հերթին երեք տարի հանդես է գալու Մոլդովայի «Զիմբրուում»: Եվ, վերջապես, մեր մյուս սեւամորթ ֆուտբոլիստով՝ Կառլ Լոմբեով, հետաքրքրվում են եվրոպական մի քանի այլ երկրների ճանաչված ակումբներ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել