Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է

Դեկտեմբեր 01,2004 00:00

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԱԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության
նախագահ Շավարշ Քոչարյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հայտնի, որ
Հայաստանը ժողովրդավարությունից բացի ուրիշ այլընտրանք չունի: Ըստ պրն Քոչարյանի,
մեր հասարակությունը հասել է «իմպոտենցիայի» եզրին, եւ եթե միջոցներ չկիրառվեն, ապա
վտանգված կլինի մեր եւ մեր երեխաների ապագան: Նա վստահ է, որ Հայաստանն այսօր հակադրվում
է ժողովրդավարական աշխարհին՝ չունենալով այլընտրանք: Եթե ոմանք այլընտրանք են համարում
Ռուսաստանը, ապա, ըստ պատգամավորի, ՌԴ-ին այսօր հարկավոր չեն գործընկերներ, հարկավոր
են խամաճիկ երկրներ, որպիսին դառնալու ճանապարհին է Հայաստանը: «Ռուսաստանի քայլերը
ամենեւին էլ դաշնակցի քայլեր չեն: Նա լրջությամբ քննարկում
է երկու երկաթգծի խնդիրը՝ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, մյուսը՝ Ռուսաստան-Վրաստան-Թուրքիա:
Այն դեպքում, երբ կա Գյումրի-Կարս երկաթգիծը, որը Թուրքիան չի բացում՝ դրանով իսկ
Հայաստանն ընդհանրապես մեկուսացնելով»: Ըստ Շ. Քոչարյանի՝ Հայաստանը մեկուսանում
է բոլոր կողմերից, եւ այս իրավիճակում ավելի է վտանգվում Ղարաբաղը: Այս մռայլ իրավիճակի
նկարագրությունից հետո պարոն Քոչարյանն ասաց, որ դեռ ամեն ինչ այդքան մռայլ չէ եւ
ելք կա, իսկ ելքը հետեւյալն է. «Հասարակական պատվերը պետք է հստակ ձեւավորված լինի՝
ուղղված բոլորին: Անընդհատ ասում են՝ ընդդիմություն, ի՞նչ ես անում, գնա, հարցը լուծի:
Հենց Ուկրաինայի օրինակով ցույց տամ, թե ինչպիսին պետք է լինի հասարակական պատվերը:
Ինչո՞ւ, այնտեղ միայն ընդդիմությո՞ւնն էր: Այնտեղ պաշտպանության նախարարը հայտարարում
է՝ թող որեւէ մեկը չփորձի մտնել բանակ եւ քարոզել սպաներին, բանակը այս ամենից դուրս
է: ՆԳ նախարարը հայտարարում է, որ ինքը ժողովրդի դեմ դուրս չի գա: Տեղական ինքնակառավարման
տարբեր մարմիններ հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը, նույնն են անում ԱԳՆ-ն,
հասարակական կազմակերպությունները: Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք այս վիճակից
դուրս գալ, ամեն մեկս պետք է մեր դերակատարումն ունենանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել