Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ՀԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նոյեմբեր 25,2004 00:00

Ի
ՀԱՅՏ ԵԿԱՆ ՀԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «Ինձ հաճույք պատճառեց Բեռլինում
Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե՝ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի ԼՂ
հակամարտության լուծմանը»,- օրերս հայտարարեց ՀՀՇ վարչության անդամ Դավիթ Շահնազարյանը՝
միաժամանակ կասկած հայտնելով ՀՀ նախագահի արած հայտարարության անկեղծությանը: Միաժամանակ
Դ. Շահնազարյանն ասաց, թե մինչեւ 93 թվականը, երբ ԼՂ-ում պատերազմական գործողություններ
էին ընթանում, հայ-թուրքական սահմանը բաց էր եւ Հայաստանն այդ ճանապարհով հացահատիկ
էր ներմուծում, որը խիստ անհրաժեշտ էր Հայաստանի համար: Ավելին, նրա մատուցմամբ,
92-ի նոյեմբերին երկկողմ փաստաթուղթ էր մշակված հայ-թուրքական հարաբերությունները
նորմալացնելու եւ նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, բայց
այն ժամանակվա ընդդիմությունն այդ առնչությամբ մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկ ավելի
ուշ այդ ծրագիրը ի չիք դարձավ ԼՂ անվտանգությունն ապահովելու նպատակով Քելբաջարն
ու այլ հայտնի տարածքները հայկական ուժերի վերահսկողության տակ անցնելուց հետո: Անցյալին
վերաբերող եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող էլի մի հին նորություն հրապարակեց
ժամանակին Հեռուստառադիոպետկոմի ղեկավար, իսկ հետո նախագահի խորհրդական Սամվել Գեւորգյանը:
Նրա ասելով՝ 1992-ի դեկտեմբերին, երբ Հայաստանում հացահատիկի պաշարը սպառվել էր,
իսկ ՀՀ իշխանությունները սպասում էին Թուրքիայով հացահատիկի նոր մասնաբաժին ստանալուն,
հայտնի էր դարձել, որ Ղարս-Գյումրի երկաթգծի 50-60 մետրանոց մի հատված հայկական կողմից
քանդված է: «Թե ո՞ր ավանդական կուսակցությունն էր դա արել՝ ես չգիտեմ, բայց այդ ակցիայի
արդյունքում ՀՀ-ն կարող էր սովի մատնվել»,- ավելի քան թափանցիկ ակնարկ արեց Ս. Գեւորգյանը:
Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել