Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՒՅՍ ԼՂ-Ի ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 24,2004 00:00

ՀՈՒՅՍ
ԼՂ-Ի ՀԱՄԱՐ Նոյեմբերի 25-ին Լոս Անջելեսում տեղի է ունենալու
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը, որի նպատակն է շարունակել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարությունը:
Ավտոճանապարհի կառուցումը սկսվել է 2000-ին, եւ մենք բազմիցս առիթ ունենալով լինել
Ղարաբաղում՝ տեսել ենք, թե ինչ հաջողություն ունի Արցախի համար կարեւորագույն նշանակություն
ունեցող այս ծրագիրը: Մենք գիտենք, որ մեր ընթերցողին հետաքրքրում է Հայաստանի
եւ Ղարաբաղի ապագան: Մեր հայրենակիցները հետաքրքրված են ժողովրդավարության, սոցիալական
հավասարության հաստատմամբ, կաշառակերության, պետական չարաշահումների վերացմամբ եւ
այլ կարեւոր խնդիրներով: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը իր ողջ գործունեության
ընթացքում զբաղվել, զբաղվում եւ զբաղվելու է այդ խնդիրներով: Այսուհանդերձ մենք կարծում
ենք, որ Հայաստանի, հատկապես Ղարաբաղի վերականգնման ու զորացման գործը չպետք է կապել
այդ իրողությունների հետ: Մենք չենք կարող ասել՝ նախ պայքարենք հանուն ժողովրդավարության
կամ ընդդեմ բացասական երեւույթների, հետո նոր կառուցենք ճանապարհներ, ջրագծեր եւ
կենսական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածքներ: Մենք չենք կարող գործող իշխանությանը
չսիրելու պատճառով երես թեքել ամբողջ ժողովրդից: Չենք կարող մի պարզ պատճառով, որովհետեւ
այդ իշխանությունը որոշ ժամանակ անց հեռանալու է, եւ մենք տեսնելու ենք, որ մի քանի
տարով անտեղի հետաձգել ենք գյուղերն ու շրջաններն իրար կապող ճանապարհի կառուցումը,
որը վստահաբար պետք է Ղարաբաղի բնակիչներին: «Առավոտի» ընթերցողներին առաջարկում
ենք մասնակցել նոյեմբերի 25-ի հեռուստամարաթոնին եւ նպաստ բերել Ղարաբաղի «Հյուսիս-Հարավ»
ավտոմայրուղու շինարարության գործին: ՀԵՏՔ, «ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել