Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԵԱՆԵՐԸ

Նոյեմբեր 23,2004 00:00

ՀՐԵԱՆԵՐԸ ԿԴԻՄԵ՞Ն ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից փորձեցինք պարզել, թե ինչ է պատասխանել Հայաստանի հրեական համայնքի՝ նաեւ իրեն հասցեագրված նամակին, որում անհանգստություն էր հայտնված ԱԼՄ-ով իրականացվող հակահրեական քարոզչության վերաբերյալ: «Տիգրան Կարապետյանի նմանօրինակ գործողությունները կրում են խիստ նպատակաուղղված եւ դիտավորյալ բնույթ: Այսօր? նորահայտ հեռուստատեսային այդ «ֆյուրերիկի» շուրջ գոյանում է մի կոալիցիա, որոնք, ոգեւորված այդ հեռուստաընկերության հակահրեական հայտարարությունների անպատժելիությունից, բացահայտ հայտարարում են? Հայաստանում հրեական ջարդեր կազմակերպելու մասին»,- նշել էին հրեական համայնքի ներկայացուցիչները եւ պահանջել պատասխանատվության ենթարկել ԱԼՄ ղեկավարին: Գրիգոր Ամալյանն ի պատասխան նշեց, որ թեեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24 հոդվածով իրոք արգելվում է հեռուստառադիոհաղորդումներն օգտագործել ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանք կամ երկպառակություններ սերմանելու համար, սակայն դրանք նաեւ քրեորեն պատժելի արարքներ են. «Եվ այս դեպքում ՀՌԱՀ-ը, ստանձնելով դատավորի դեր եւ տալով գնահատական, ուղղակիորեն կառաջացնի հետեւանքներ, որոնք նախատեսում են պատիժներ հեռուստատեսային գործունեությունից դուրս: Այս իմաստով՝ գերադասելի եմ համարում եւ առաջարկել եմ, որ հրեական համայնքը սահմանված կարգով դիմի դատախազություն»: Նշենք, որ ինքը՝ ԱԼՄ ղեկավարն այս դիմումի առնչությամբ արդեն իսկ հայտարարել է մամուլում, թե հրեա ժողովրդին վերաբերվում է նորմալ. «Բայց ինձ համար տարօրինակ է, երբ չունենալով որեւէ փաստ, թե ես հրեա ժողովրդի դեմ որեւէ վատ բան եմ ասել, հրեական համայնքը նման նամակ է հղել։ Միակ բանը, որ ասել եմ, այն է, երբ Հմայակի քայլը բնութագրել եմ որպես «ջհուդական», ինչը ոչ մի կապ չունի հրեա ժողովրդի հետ»: Տիգրան Կարապետյանը նաեւ կարծիք է հայտնել, թե համայնքը մտորելու դեպքում կհասկանա, թե նման աղմուկ բարձրացնելը հենց իրենց ձեռնտու չէ. «Եթե ձգտեն իմ հանդեպ ինչ172ինչ գործողություններ, հալածանքներ սկսել, համարժեք պատասխան կստանան»։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել