Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՈՒՄ

Նոյեմբեր 20,2004 00:00

ՏԱՐԱԾՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ «Առավոտ» թերթի ս.թ. նոյեմբերի 13-ի համարում «Օմբուդսմենը խախտում է օրենքը» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի անձնակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը խախտում է ՀՀ պետական լեզվի մասին օրենքը՝ տեղեկատվություն տարածելով միայն ռուսերեն լեզվով: Նշված էր նաեւ խախտման պատճառը. տեղեկատվության բաժնի ղեկավարը ռուսալեզու լրագրող է: Տեղեկացնում ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա անձնակազմի գործունեության մասին տեղեկատվությունը տարածվում է երկու լեզվով՝ հայերեն եւ ռուսերեն: Այն էլեկտրոնային փոստով ուղարկվում է 25 հասցեով՝ Հայաստանի եւ արտերկրի տարբեր ԶԼՄ-ների: Բացառություն չէր նաեւ նոյեմբերի 12-ի տեղեկատվությունը եւ որեւէ դժգոհություն, թե նշված ԶԼՄ-ներից որեւէ մեկն այդ տեղեկատվությունը ստացել է միայն ռուսերենով, չենք ստացել: Նոյեմբերի 12-ի տեղեկատվությունը երկու լեզվով ուղարկելու փաստը ֆիքսվել է նաեւ մեր էլեկտրոնային փոստարկղում: Տեղեկացնում ենք, որ տեղեկատվության տարածման շրջանակները ընդլայնելու նպատակով մենք առաջիկայում պատրաստվում ենք տեղեկատվություն տարածել նաեւ անգլերենով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին Մեզ թույլ ենք տալիս պնդել, որ կոնկրետ նոյեմբերի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» ուղարկած տեղեկատվությունը միայն ռուսերեն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել