Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր

Նոյեմբեր 19,2004 00:00

«Նոր ժամանակներԸ» ըմբոստանում Է Երեկ Արամ Կարապետյանի ղեկավարած «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւը ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով, թե «երիտասարդության շրջանում ծայր է առել դեգրադացիոն պրոցես»: Երիտասարդ կուսակցականները պնդում են, որ «փլուզվել է այն արժեքային համակարգը, որը հատուկ է հայրենասեր ու կիրթ հայ երիտասարդին», որ ժամանակակից երիտասարդները հիմա իրենց կրթությունը փոխարինել են դիպլոմ ստանալով, որ նրանք հիմա առավել շատ ձգտում են սափրագլուխ դառնալ: Կուսակցության երիտասարդական թեւը միաժամանակ արձանագրել է, թե իշխանությունները ձգտում են առավել պասիվացնել երիտասարդությանը, իսկ իրենք՝ «Նոր ժամանակների» երիտասարդները, ազգային հեղափոխության են պատրաստվում: Նրանք հետեւողականորեն պայքարելու են երիտասարդության շրջանում ծայր առած դեգրադացիոն գործընթացի դեմ: Մասնավորապես, նախատեսվում է ձեւավորել հասարակական կարծիք բացասական երեւույթների, այդ թվում՝ կոռուպցիայի, անպատժելիության, ստրկամտության եւ անհանդուրժողականության նկատմամբ: Սույն բարի ցանկությունների թվում երիտասարդ կուսակցականները մտադիր են նաեւ մարզային երիտասարդության ներգրավմամբ անցկացնել մշակութային ճանաչողական միջոցառումներ, նպաստել երիտասարդների մոտ հայրենասիրության, կրթության նկատմամբ սիրո եւ մի շարք այլ արժեքների ձեւավորմանը: Ուշադրությունից չի վրիպել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հայապահպան դերի կարեւորումը եւ նրա դեմ ուղղված ոտնձգությունների կանխումը՝ թերեւս աղանդների կողմից: Ի դեպ, խոսելով երբեւէ Ռազմական ոստիկանությունում որպես օպերատիվ աշխատողի համակարգից դուրս վռնդվելու մասին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ Մալյանը ասել է, թե իրեն հեռացրել են «ըմբոստ խառնվածքի» պատճառով: Իսկ «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե նա իր կեցվածքով շատ է հիշեցնում Արամ Կարապետյանին, Նարեկ Մալյանը ընդունել է որպես կոմպլիմենտ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել