Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ «ՀՐԵԱ ԼԿՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ»

Նոյեմբեր 19,2004 00:00

ԸՆԴԴԵՄ
«ՀՐԵԱ ԼԿՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻ» Մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ
երեկ տարածեցին մի հայտարարություն, որով դատապարտում են «Եհովայի վկաների» պետական
գրանցումը, «ԱրմենՏելին» անսահման իրավունքներ շնորհելը եւ «Երուսաղեմում հայ եկեղեցու
ծիսակատարության ժամանակ հրեա լկտի երիտասարդի արարքը»: Բողոքավորների կազմում են
«Իրավունք եւ միություն» ՀԿ-ն, «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամը, Հյուսիսային
պողոտայի բնակիչները, Դալմայի այգիների հողօգտագործողները, Ավետիք Իսահակյանի անվան
գրադարանը, Լեզվի եւ գրականության ինստիտուտը եւ այլք: Լրագրողներին էին ներկայացել
Զավեն Մկրտչյանը եւ Արեւշատ Ավագյանը: Առաջին երկու դժգոհությունները հասցեագրված
են ՀՀ իշխանություններին, վերջինը նաեւ Հայաստանի հրեական համայնքին: Առաջին երկու
դժգոհությունների հիմնավորումները վաղուց հայտնի են բոլորին. կապը ազգային անվտանգության
հարց է, տասը միլիոն սփյուռք ունեցող ազգին անհրաժեշտ է էժան եւ որակյալ կապ, ինչո՞ւ
բջջային կապի ընդամենը երկու օպերատոր, IP հեռախոսակապի ոլորտում 3000 աշխատատեղ
կա, իսկ ՀՀ կառավարությունը «դավադիր երկու գիշերային նիստերի արդյունքում սեփական
ժողովրդին զրկում է աշխատատեղերից՝ խոչընդոտելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության
առաջընթացը»: «Հրեա լկտի երիտասարդի արարքի» (վերջինս թքել էր հայ եկեղեցու
սպասավորի բռնած խաչի վրա-խմբ.) համար քննադատվեց Հայաստանի հրեական համայնքի անգործությունը.
«Նրանք առաջինը պետք է դատապարտեին իրենց հայրենակցի արարքը եւ դիմեին Իսրայելի կառավարությանը,
որ արարքը դատապարտվի»: Բանախոսները հատուկ նշեցին, որ իրենց պայքարը հրեաների դեմ
չէ, այլ կոնկրետ դեպքի: Իսկ հրեաները քննադատվեցին քանիցս. իրենք միշտ էլ կարողանում
են պահանջել եւ միշտ էլ ամենապաշտպանված ժողովուրդն են եղել: Մերոնք ուզում են հրեաները
հասկանան, որ հրեան ընտրյալ չէ, բոլորին հավասար է: Իսկ մեր պահանջները տեղ չեն հասնում,
մասնավորաբար հրեաները իրենց «լկտի երիտասարդի» համար ներողություն չեն խնդրում,
որովհետեւ «պատշաճ պահանջող չունենք», նկատի ունենալով կառավարությանը՝ հայտարարեցին
բանախոսները: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել