Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԺԻՇԿՆԵՐԻ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Նոյեմբեր 19,2004 00:00

ԲԺԻՇԿՆԵՐԻ
ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ Երեկ մեկնարկեց «Հայաստանում երեխաների
առողջության հիմնախնդիրները» թեմայով երկրորդ հանրապետական համաժողովը, որի հիմնական
նպատակն էր ներկայացնել ու քննարկել ՀՀ-ում երեխաների առողջության հետ կապված խնդիրներն
ու ռազմավարությունները: Հանրապետական կազմակերպչական-մեթոդական կենտրոնի
ղեկավար Սերգեյ Սարգսյանի խոսքերով, մեզ մոտ շատ բարձր ցուցանիշ ունի դեռահասների
եւ դպրոցահասակների ծխամոլությունը, ինչը մի շարք խնդիրներ է ստեղծում առողջության
հետ կապված: Մեծ ազդեցություն ունեն նաեւ շրջակա միջավայրի՝ սննդի ապահովություն,
օդի աղտոտվածություն, ինչպես նաեւ կրթական հաստատությունների պայմանները. «Օրինակ,
ջերմամատակարարման բացակայությունը դպրոցներում, մանկապարտեզներում՝ շատ դեպքերում
հանգեցնում է խրոնիկ հիվանդությունների»: Այս տարիքային խմբում անհանգստացնում է
նաեւ ինֆեկցիոն հիվանդությունների առկայությունը, որը ուղղակիորեն կապված է սննդի
որակի հետ: Պարոն Սարգսյանի կարծիքով, «մեր բժիշկները վաղ հասակի երեխաների հիվանդություններից
քիչ թե շատ տեղյակ են ու կարող են ճիշտ բուժում իրականացնել, բայց 5-18 տարիքային
խմբում նրանց պատրաստվածությունը եւ գիտելիքները չեն բավարարում»: Եվրոպական երկրների
հետ համեմատած՝ գիտելիքների առումով ետ ենք մնացել նաեւ սեռական եւ վերարտադրողական
առողջության պահպանման հարցերում: Իսկ պրոֆեսոր Արա Բաբլոյանը գոհ էր ոչ միայն
բժիշկների մակարդակից, այլեւ կառավարության ճիշտ քաղաքականությունից. «Զգալով մեր
մոտեցումը եւ ջանքերը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր երկիրը
գնահատեց այն 3 երկրների շարքում, որտեղ իշխանությունները երեխաների եւ դեռահասների
առողջության պահպանման հարցում քայլեր կատարելու լուրջ որոշում են ընդունել»: Հ.
ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել