Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր ժամանակներԸ» ըմբոստանում Է

Նոյեմբեր 19,2004 00:00

«Նոր
ժամանակներԸ» ըմբոստանում Է Երեկ Արամ Կարապետյանի ղեկավարած
«Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւը ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելով,
թե «երիտասարդության շրջանում ծայր է առել դեգրադացիոն պրոցես»: Երիտասարդ կուսակցականները
պնդում են, որ «փլուզվել է այն արժեքային համակարգը, որը հատուկ է հայրենասեր ու
կիրթ հայ երիտասարդին», որ ժամանակակից երիտասարդները հիմա իրենց կրթությունը փոխարինել
են դիպլոմ ստանալով, որ նրանք հիմա առավել շատ ձգտում են սափրագլուխ դառնալ: Կուսակցության
երիտասարդական թեւը միաժամանակ արձանագրել է, թե իշխանությունները ձգտում են առավել
պասիվացնել երիտասարդությանը, իսկ իրենք՝ «Նոր ժամանակների» երիտասարդները, ազգային
հեղափոխության են պատրաստվում: Նրանք հետեւողականորեն պայքարելու են երիտասարդության
շրջանում ծայր առած դեգրադացիոն գործընթացի դեմ: Մասնավորապես, նախատեսվում
է ձեւավորել հասարակական կարծիք բացասական երեւույթների, այդ թվում՝ կոռուպցիայի,
անպատժելիության, ստրկամտության եւ անհանդուրժողականության նկատմամբ: Սույն բարի
ցանկությունների թվում երիտասարդ կուսակցականները մտադիր են նաեւ մարզային երիտասարդության
ներգրավմամբ անցկացնել մշակութային ճանաչողական միջոցառումներ, նպաստել երիտասարդների
մոտ հայրենասիրության, կրթության նկատմամբ սիրո եւ մի շարք այլ արժեքների ձեւավորմանը:
Ուշադրությունից չի վրիպել նաեւ Հայ Առաքելական եկեղեցու հայապահպան դերի կարեւորումը
եւ նրա դեմ ուղղված ոտնձգությունների կանխումը՝ թերեւս աղանդների կողմից: Ի դեպ,
խոսելով երբեւէ Ռազմական ոստիկանությունում որպես օպերատիվ աշխատողի համակարգից դուրս
վռնդվելու մասին՝ «Նոր ժամանակներ» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Նարեկ
Մալյանը ասել է, թե իրեն հեռացրել են «ըմբոստ խառնվածքի» պատճառով: Իսկ «Ա1+»-ի
լրագրողի այն դիտարկմանը, թե նա իր կեցվածքով շատ է հիշեցնում Արամ Կարապետյանին,
Նարեկ Մալյանը ընդունել է որպես կոմպլիմենտ: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել