Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎ»

Նոյեմբեր 18,2004 00:00

«ՍՊԻՏԱԿ
ԱԳՌԱՎ» Աշնանային արձակուրդներից այս տարի օգտվել է միայն Երեւանի
թիվ 27 դպրոցը Արդեն գրել ենք, որ ԿԳ նախարարությունից եւ քաղաքապետարանի
կրթության վարչությունից դպրոցների տնօրեններին բանավոր հրաման էր տրվել՝ աշնանային
արձակուրդը ձմեռվա ամիսներին տեղափոխելու մասին, ինչը հակասում էր ուսումնական պլանին:
Հակասության մասին, սակայն, բարձրաձայնեց միայն թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը
եւ, ի վերջո, կարողացավ հասնել իր նպատակին՝ պաշտպանել երեխաների իրավունքները: Տիկին
Բախշյանն իր նամակներում, որ հղել էր ԱԺ նախագահին, ԱԺ գիտության ու կրթության հարցերի
հանձնաժողովի նախագահին, ԿԳՆ համապատասխան պաշտոնյաներին, կրթության վարչություն,
առաջարկում էր գոնե տարբերակված մոտեցում ցուցաբերել. այն դպրոցներին, որոնք ապահովված
են ջեռուցման համակարգով, թույլ տալ օգտվել իրենց արձակուրդի իրավունքից: Արդյունքում,
ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նամակ է հղել Կրթության վարչություն՝ թիվ 27
դպրոցին թույլ տալ անցկացնել աշնանային արձակուրդները՝ հաշվի առնելով դպրոցի առանձնահատկությունները:
Ջեռուցման համակարգով, ապահովված են մայրաքաղաքի մի շարք այլ դպրոցներ, որոնք
այդպես էլ արձակուրդից չեն օգտվել՝ չփորձելով պաշտպանել իրենց իրավունքները: Սակայն
մտահոգիչը միայն որոշ տնօրենների «անհամարձակությունը» չէ, այլ նաեւ այն, որ մեր
երկրում սեփական իրավունքներին հասնելու համար պետք է նամակներ ու խնդրանքներ հղել
վերադասին: Ի դեպ, տիկին Բախշյանի նամակին, բացի վերոնշյալից,
պատասխանել է միայն ԱԺ պատգամավոր, կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ, ՕԵԿ
անդամ Արտակ Առաքելյանը՝ խոստանալով հարցի առնչությամբ միջնորդություն ներկայացնել
ԿԳՆ-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել