Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սուրբ Թերեզան» հաղթեց

Նոյեմբեր 18,2004 00:00

Ոչ
պետական բուհերում նո՞ւյնպես կլաններ կան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանի երեկվա վճռով (դատավոր՝ էդուարդ Ավետիսյան) ՀՀ ԿԳ նախարարության
լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունը պարտավոր է հավատարմագրել Սուրբ Թերեզայի
անվան բժշկական համալսարանի «դեղագործություն» եւ «բուժական գործ» մասնագիտությունները:
Համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը դատարան է դիմել այն բանից հետո, երբ լիցենզավորման
եւ հավատարմագրման ծառայությունը հրաժարվել է հավատարմագրել նշված մասնագիտությունները՝
չափորոշիչներ չկան պատճառաբանությամբ: Սակայն նույն ժամանակահատվածում (2000-2004
թթ.) ուրիշ ոչ պետական բուհերի նույն մասնագիտությունները հավատարմագրվել են: Լարիսա
Համբարձումյանի կարծիքով, այսկերպ փորձ է արվում չեզոքացնել որոշ հովանավորյալ ոչ
պետական բուհերի պոտենցիալ մրցակիցներին: Մինչդեռ, ինչպես հավաստիացնում է Սուրբ
Թերեզայի անվան բժշկական համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը, իրենց բուհը
միակն է տարածաշրջանում, որ գրանցված է եւ համագործակցում է ՄԱԿ-ի Առողջապահության
համաշխարհային կազմակերպության հետ, Երեւանի կենտրոնում սեփական շենք եւ արտասահմանցի
ուսանողներ ունի, գործընկերային հարաբերությունների մեջ է Անգլիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի,
Թաիլանդի, ԱՄՆ բուժական-կրթական հաստատությունների հետ: Նաեւ միակն է, որ «խնամքը
որպես գիտություն» ծրագրով պատրաստում է գթության քույրեր: ԿԳ նախարարության
եւ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության ներկայացուցիչներ Մարինե Գրիգորյանը
եւ Մովսես Մովսիսյանը դատարանում էլ նույն պատճառաբանությունը բերեցին. հավատարմագրման
չափորոշիչներ չկան: Մյուսների համար կայի՞ն. դատավորի հարցը հստակ պատասխան չունեցավ:
Եվ քանի որ չափորոշիչներն արդեն սահմանվել-հաստատվել են, պատկան մարմինները պատրաստ
էին սկսել հավատարմագրման գործընթաց, ինչին համաձայն չէր ռեկտորը: Վերջինս հավաստիացնում
է, որ այս ընթացքում բուհը ուսանողների արտահոսք է ունեցել եւ հավատարմագրումը ձգձգելու
եւս մեկ տարին նշանակում է, որ «բուհը կմահանա»: Տպավորությունն այնպիսին էր, որ
պատասխանողները համաձայն էին հայցվորի հետ, ուղղակի չէին ուզում պատասխանատու լինել
իրենց նախորդների սխալների համար: Լարիսա Համբարձումյանն էլ գոհ էր ծառայության ներկայիս
աշխատաոճից: Իսկ 2000-2004 ժամանակահատվածում հավատարմագրման որակի մասին է խոսում
այն փաստը, որ լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության այն ժամանակվա տնօրենը
փախուստի մեջ է: ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել