Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ

Նոյեմբեր 16,2004 00:00

ԱՌԱՆՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ Եվ այսպես, Հունաստանի Իրակլիոն քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունը, որում մրցում էին 5-ական տարիքային խմբերի՝ հազարից ավելի շախմատիստ-շախմատիստուհիներ: Հայաստանը ներկայացնող 13 տղաներից ու 8 աղջիկներից եւ ոչ մեկը մրցանակային տեղ չգրավեց: Լավագույն արդյունքը 14-ամյա Նունե Դարբինյանինն է, որը, տանելով վեց հաղթանակ, երեք պարտիա ավարտելով ոչ-ոքի եւ կրելով ընդամենը երկու պարտություն, 7,5 միավորով եզրափակեց այս տարիքային խմբի առաջին տասնյակը: Իսկ ընդհանուր առմամբ ութ հոգի տեղ զբաղեցրին երկրորդ տասնյակում, չորսը՝ երրորդում, մյուսներն ավելի ցածր տեղեր զբաղեցրին: Քանի որ մարզասեր հասարակայնությունը բավականին մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում պատանի շախմատիստուհիների մրցելույթների հանդեպ, ներկայացնում ենք նրանցից յուրաքանչյուրի անհատական արդյունքները՝ գրաված տեղը, վաստակած միավորների քանակը, իսկ փակագծում նշված են հաղթանակները, ոչ-ոքիները, կրած պարտությունները: ԱՂՋԻԿՆԵՐ 10 տարեկաններ 20. Մարիա Գեւորգյան՝ 6,5 (+6, =1, -4) 66. Արփի Ազիզբեկյան՝ 4,5 ( +4, =1, -6) 12 տարեկաններ 32. Շուշաննա Սարգսյան՝ 6,0 (+5, =2, -4) 14 տարեկաններ 10. Նունե Դարբինյան՝ 7,5 (+6, =3, -2) 42. Վարդուհի Քալաշյան՝ 5,5 (+4, =3, -4) 54. Արմինե Բաբայան՝ 5,5 (+4, =3, -4) 16 տարեկաններ 35. Լիա Մարտիրոսյան՝ 5,5 (+4, =3, -4) 18 տարեկաններ. 21. Սիրանուշ Անդրի ասյան՝ 6.0 (+5, =2, -4) ՏՂԱՆԵՐ 10 տարեկաններ 19. Դավիթ Շահինյան՝ 7,0 (+6, =2, -3) 27. Տիգրան Պետրոսյան՝ 6,5 (+5, =3, -3) 42. Ռոբերտ Աղասարյան՝ 6,0 (+5, =2, – 4) 56. Խաչատուր Երանյան՝ 5,5 (+4, =3, -4) 12 տարեկաններ 11. Սամվել Տեր-Սահակյան՝ 7,5 (+7, =1, -3) 21. Հայկ Թամազյան՝ 7,0 (+6, =2, -3) 39. Հայկ Վարդանյան՝ 6,0 (+5, =2, -4) 14 տարեկաններ 17. Հրայր Սիմոնյան՝ 7,0 (+5, =4, -2) 18. Հովիկ Հայրապետյան՝ 7,0 (+6, =2, -3) 16 տարեկաններ 11. Գարուշ Մանուկյան՝ 7,5 (+7, =1, -3) 27. Հրանտ Մելքումյան՝ 6,5 (+5, =3, -3) 53. Ավետիք Գրիգորյան՝ 5,5 (+4, =3, -4) 18 տարեկաններ 13. Արման Փաշիկյան՝ 7,0 (+6, =2, -3) Իրակլիոնում հայազգի պատանի շախմատիստներ ու շախմատիստուհիներ էին հանդես գալիս նաեւ այլ երկրների դրոշների ներքո: Նրանցից լավագույնը Ուզբեկստանը ներկայացնող Իրինա Գեւորգյանն էր (14 տարեկաններ): Նա 11 պարտիաներում իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր եւ ի վերջո հանգրվանեց 13-րդ հորիզոնականում: 16 տարեկան աղջնակների մեջ ԱՄՆ-ից խաղում էր Տաթեւ Աբրահամյանը, որը 6,5 միավորով ճանաչվեց 16-րդը, իսկ Նիդեռլանդներից Բիայնա Գերագուսյանը՝ 55-րդը ( 5.0 միավորով): Տղաների մրցապայքարում 10-ամյա Դավիթ Խաչիկյանը՝ Բելառուսից, առաջնությունն ավարտեց 20-րդ տեղում՝ վաստակելով 7 միավոր, իսկ ահա Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, որ ժամանել էր Բրազիլիայից, բավարարվեց 52-րդ արդյունքով՝ 5 միավոր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել