Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ

Նոյեմբեր 13,2004 00:00

ԴԱՏԱՐԱՆԸ
ՄԵՐԺԵՑ Երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի
դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարգարյանի, ընդամենը կեսժամյա քննությունից հետո
մերժեց Գրիշա Վիրաբյանի բողոքն իր նկատմամբ գործը կարճելու որոշման դեմ: Հիշեցնենք,
որ Վիրաբյանը վիճարկում էր այն հիմքը, որով կարճվեց իր գործը, այն է՝ թե զրկանքների
գնով քավել է մեղքը: Նա պահանջում էր գործը կարճել կա՛մ հանցակազմի բացակայության
պատճառով, կա՛մ ուղարկել դատարան, որ հնարավոր լինի հասնել արդարացման: Գրիշա
Վիրաբյանը պատմեց, թե դատարանում հայտնել է իր տեսակետը, որ գործը կարճող դատախազը
գերազանցել է իր լիազորությունները. «Նրանք իմ դեմ անհիմն գործ էին հարուցել, սակայն
չէին կարողացել հիմնավորել մեղքիս բաժինը: Եվ ստանձնելով դատավորի դեր՝ որոշել են,
թե ես հանցագործ եմ, սակայն կարճել են քրգործը»: Մինչդեռ դատարանը որոշել է, թե դատախազն
ուներ այդ լիազորությունը: Դատավճռի ամբողջական տեքստը ստանալուց հետո Գրիշա Վիրաբյանը
պատրաստվում է այն բողոքարկել վերաքննիչ դատարան: Իսկ երեկվա դատաքննության մասին
ասաց. «Ես զգում էի դատավորի կարեկցանքը, բայց այն ինձ չի բավարարում: Նրանք հիմնավորում
են, թե մարդասիրություն է դրսեւորվել իմ նկատմամբ: Այս գործի ընթացքում շփվեցի շատ
իրավաբանների հետ, որոնք գուցե եւ շատ լավ մասնագետներ են, բայց նրանցից եւ ոչ մեկը
չի ցանկանում «սպիտակ ագռավ» երեւալ: Նրանք վախենում են կատարել օրենքի տառը եւ աշխատում
ինքնապահպանության բնազդով, քանի որ օրենքը պահպանելու դեպքում պիտի դեմ դուրս գան
համակարգին: Նշեմ նաեւ, որ կրածս զրկանքները համարժեք չեմ համարում իմ կատարած գործողություններին:
Եվ ապագայում ինձ իրավունք եմ վերապահելու հավասարեցնել զրկանքներս ու կատարածս գործողությունները»:
Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել