Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐ

Նոյեմբեր 12,2004 00:00

ԲՈԼՈՐ ԽՄԲԵՐՈՒՄ ԷԼ ՆԵՂՎԱԾՔ Է Երեկ շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնության մասնակիցները Հունաստանի Իրակլիոն քաղաքում անցկացրին 9-րդ տուրի հանդիպումները: Բոլոր տարիքային խմբերում էլ պայքարն ընթանում է բավականին լարված ու հետաքրքիր: Դա է վկայում մրցաշարային աղյուսակների հատկապես վերին հորիզոնականներում տիրող «նեղվածքը»: Յուրաքանչյուր կես միավորը պատանի շախմատիստին կամ շախմատիստուհուն կարող է աղյուսակում վեր բարձրացնել մինչեւ 10-15 աստիճան եւ հակառակը: Այնպես որ, մրցաշարի ավարտին ամեն մի տուրի արդյունքը վճռորոշ դեր կարող է կատարել ինչպես ամփոփիչ աղյուսակում առաջատարների շարքում հայտնվելու համար, այնպես էլ հակառակը. ամեն մի կորուստ կարող է ի չիք դարձնել մինչ այդ գործադրած ջանքերը: Աղջիկների առաջնությունում ութ տուրից հետո լավագույն ցուցանիշ ունեն 14 տարեկանների խմբում հանդես եկող Նունե Դարբինյանը, որը 5,5 միավորով 13-րդ տեղում է, եւ Սիրանուշ Անդրիասյանը: Նա վաստակել է 5 միավոր եւ նույնպես 13-րդն է: Մեր մյուս աղջիկները հիմնականում զբաղեցնում են միջին եւ մի փոքր ավելի բարձր դիրքեր: Այսպես, ամենակրտսերների խմբում՝ 10 տարեկաններ, որտեղ հանդես է գալիս 84 հոգի, Մարիա Գեւորգյանը 5 միավորով 19-րդն է, իսկ Արփի Ազիզբեկյանը 3 միավորով՝ 66-րդը: Շուշաննա Սարգսյանը (12 տարեկաններ) վաստակել է 4,5 միավոր եւ 35-րդն է: 14-ամյա մեր մյուս աղջնակներից Վարդուհի Քալաշյանը ունի 4 միավոր եւ 43-րդ տեղում է, իսկ Արմինե Բաբայանը 3,5 միավորով՝ 67-րդում: Այստեղ առավել հաջող է հանդես գալիս Ուզբեկստանը ներկայացնող Իրինա Գեւորգյանը՝ 14-րդ հորիզոնական՝ 5,5 միավորով: 16 տարեկանների մեջ Հայաստանը ներկայացնող Լիա Մարտիրոսյանը 4 միավորով 38-րդն է, Տաթեւ Աբրահամյանը ԱՄՆ-ից՝ 5,5 միավորով՝ 10-րդը, իսկ Բիայնա Գերագուսյանը (Նիդեռլանդներ) 61-րդը՝ 3 միավոր: Տղաների մրցապայքարում մերոնց վիճակն այսպիսին է. 10 տարեկաններ. 13. Դավիթ Շահինյան՝ 5,5, 16. Տիգրան Պետրոսյան՝ 5,5, 17. Խաչատուր Երանյան՝ 5,5, 11. Դավիթ Խաչիկյան (Բելառուս)՝ 6: 12 տարեկաններ. 12. Հայկ Վարդանյան՝ 5,5, 16. Սամվել Տեր-Սահակյան՝ 5,5, 42. Հայկ Թամազյան՝ 4,5: 14 տարեկաններ. 12. Հրայր Սիմոնյան՝ 5,5, 15. Հովիկ Հայրապետյան՝ 5,5: 16 տարեկաններ. 14. Ավետիք Գրիգորյան՝ 5,5, 24. Գարուշ Մանուկյան՝ 5, 34. Հրանտ Մելքումյան՝ 4,5: 18 տարեկաններ. 20. Արման Փաշիկյան՝ 5, 64. Գրիգոր-Սեւակ Մխիթարյան (Բրազիլիա) 3: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել