Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԿ ՀԱՆԳՍՏԻ ՕՐ ԷՐ

Նոյեմբեր 10,2004 00:00

Երեկ
Հունաստանի Իրակլիոն քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունում
հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը մասնակիցներն անցկացրին վեցերորդ տուրի հանդիպումները:
Այն համեմատաբար հաջող էր Հայաստանի տղաների համար, որոնք հիմնականում մրցաշարային
աղյուսակում իրենց դիրքերը բարելավեցին: 10 տարեկանների խմբում Ռոբերտ Աղասարյանը
4,5 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Նույնքան միավորով, սակայն լրացուցիչ
հաշվարկներով 14-րդ տեղում Դավիթ Շահինյանն է, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 16-րդը: Այստեղ
Բելառուսը ներկայացնող Դավիթ Խաչիկյանը կորցրել է երկու միավոր եւ ընթանում է 21-րդ
տեղում: Մեկական հաղթանակ տոնեցին մեր 12 տարեկան տղաները: 4,5-ական միավոր
են վաստակել Հայկ Վարդանյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք հանգստյան օրից առաջ
համապատասխանաբար զբաղեցնում են 9-րդ եւ 12-րդ տեղերը: Իսկ նրանց թիմակից Հայկ Թամազյանը
3,5 միավորով 37-րդն է: Մրցաշարային աղյուսակում վեր բարձրացան նաեւ 14 տարեկանների
խմբում ընդգրկված Հրայր Սիմոնյանը (4,5 միավոր, 14-րդ տեղ) եւ նրան հավասար ցուցանիշ
ունեցող Հովիկ Հայրապետյանը (12-րդ): 16-ամյա Ավետիք Գրիգորյանը 6-րդ օրվանից հետո
4,5 միավորով 13-րդն է, Հրանտ Մելքումյանը 3,5 միավորով՝ 33-րդը, 3 միավոր վաստակած
Գարուշ Մանուկյանը՝ 33-րդը: Առայժմ սպասվածից թույլ է հանդես գալիս Արման
Փաշիկյանը (18 տարեկաններ): Նա վեց տուրում ցույց է տվել հիսուն տոկոսանոց արդյունք
եւ 3 միավորով 34-րդ տեղում է: Եվ քանի որ մեր շախմատասերներին ծանոթացնում ենք նաեւ
այլ երկրների հավաքականները ներկայացնող հայազգի պատանիների մրցելույթներին, տեղեկացնենք,
որ այս տարիքային խմբում Բրազիլիայի թիմի կազմում հանդես է գալիս Գրիգոր- Սեվագ Մխիթարյանը,
որն ունի 3 միավոր եւ հանգրվանել է 44-րդ հորիզոնականում: Աղջիկների մրցապայքարում
լավագույն արդյունքը Սիրանուշ Անդրիասյանինն է: Նա 4,5 միավորով առայժմ 5-րդն է:
Մեր մյուս աղջիկներն ունեն այսպիսի ցուցանիշներ: 10 տարեկաններ. Մարիա Գեւորգյան՝
18-րդ տեղ, 4 միավոր, Արփի Ազիզբեկյան՝ 69/2, 12 տարեկաններ. Շուշաննա Սարգսյան՝
53/2,5, 14 տարեկաններ. Նունե Դարբինյան՝ 25/3,5, Վարդուհի Քալաշյան՝ 30/3,5, Արմինե
Բաբայան՝ 74/2, Իրինա Գեւորգյան (Ուզբեկստան)՝ 18/4, 16 տարեկաններ. Լիա Մարտիրոսյան՝
27/3,5, Տաթեւ Աբրահամյան(ԱՄՆ)՝ 25/3,5, Բիայնա Գերագուսյան (Նիդեռլանդներ)՝ 40/3:
Այսօր պատանի շախմատիստ-շախմատիստուհիները կմրցեն 7-րդ տուրում: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել