Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ՝ ՀՈԳԵՈՐՍ

Նոյեմբեր 09,2004 00:00

ԼՈՒՍԱՎՈՐԻՉԸ՝
ՀՈԳԵՈՐՍ «ArmeniaNow»-ի խմբագիր Ջոն Հյուզն իր «Հայացք դրսից»
շարքում անդրադարձել է ՀՀ-ում կրոնական փոքրամասնությունների դեմ պայքարի վերջին
դրսեւորումներին. «Հաշվի առնելով անսքող ատելության եւ ըմբռնման բացակայության հետեւանք
հանդիսացող ճնշման, տարագրության եւ գրեթե բնաջնջման ձեր պատմությունը՝ ինչպե՞ս կարող
եք, իմ սիրելի՛ հայ բարեկամներ, խրախուսել այդ քաղցկեղը: (…) Ինչի՞ համար էին ձեր
նախնիներին բռնաբարում, ողջ-ողջ այրում, անդամահատում, փորոտիքը թափում, ամորձատում,
սովամահ անում եւ միայն «բախտավորներին» աքսորում: Վախի ու տգիտության դիվային
ծնունդ ատելության պատճառով: Որովհետեւ մարդկային մի ցեղ ատում էր ձեզ, որովհետեւ
դուք ուրիշ էիք»: Ջոն Հյուզը հարցնում է, թե ինչպե՞ս կարող եք դատապարտել ու չհանդուրժել.
«Ի՜նչ ցավալի է, որ դա տեղի է ունենում մի երկրում, որը հպարտանում է, թե առաջինն
է պետական կրոն ընդունել քրիստոնեությունը: (…) Եվ այն նույն պատգամավորները, ովքեր
քվեարկել էին մարդու իրավունքները պաշտպանող օրենսդրական փոփոխությունների օգտին,
որոնք պետք է ընդդիմացող ու աղաղակող Հայաստանը տանեին դեպի հիմնարար պարկեշտության
21-րդ դար ու (կարելի՞ է ասել «ատրճանակը քունքին պահած») նաեւ Եվրախորհուրդ, այժմ
այնպիսի ելույթներ են ունենում, որոնք ցույց են տալիս իրենց իսկ ընդունած օրենքները
ոտնահարելու նրանց պատրաստակամությունը: Եվ ինչպե՞ս կարող է աշխարհի հնագույն քրիստոնեական
ազգը վախենալ եւ դրա հետեւանքով հետապնդել քրիստոնեական աղանդը: Մի՞թե Հայ առաքելական
եկեղեցու հավատը բավականաչափ հզոր չէ իր ճշմարիտ էությունն աղավաղող ինչ-որ հերյուրանքների
դիմակայելու համար: Տարօրինակ չէ՞, որ (իսլամական) մզկիթը Երեւանում համարվում է
մշակութային բազմազանության արտահայտություն, իսկ Եհովայի վկաների (քրիստոնեական)
Արքայության սրահը հայտարարվում է սատանայի տուն: Եկեղեցին վախենում է Եհովայի վկաների
«հոգեորսությունից»: Ներեցեք դատապարտելու ձեր պահանջին հակասող այդ խոսքերի համար,
բայց մի՞թե Հայաստանն այսօր մեկ մարդու հոգեորսության շնորհիվ չէ քրիստոնյա ժողովուրդ:
Ո՞վ էր ձեր Գրիգոր Լուսավորիչը, եթե ոչ ազգի ամենահմուտ հոգեորսորդը: Եթե հեթանոսները
բավարարված լինեին իրենց ճշմարտությամբ, մի՞թե Գրիգորին կհիշեին որեւէ այլ կերպ,
քան որպես սադրիչի (էլ չեմ խոսում այն մասին, որ շատերը ենթարկվել էին բռնի դավանափոխության)»:
Ամբողջությամբ՝ www.armeniananow.com-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել