Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԽԵՖՖԵՐԸ ԽՈՍԵՑ ՃԵՊՈՎ

Նոյեմբեր 06,2004 00:00

ՍԽԵՖՖԵՐԸ
ԽՈՍԵՑ ՃԵՊՈՎ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆֆերը,
որ ՀՀ-ում գտնվում է երկրորդ անգամ (նախկինում Հայաստան էր այցելել որպես Հոլանդիայի
արտգործնախարար), երեկ հանդիպել է ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ, այնուհետեւ
այցելել է ԵՊՀ: Նախագահի նստավայրում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր շատ ճեպով
տված ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց, որ ՀՀ-ի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների լրջացման
մասին է խոսում այն փաստը, որ մեր երկիրն արդեն ունի իր դեսպանը ՆԱՏՕ-ում, եւ Եվրաատլանտյան
դաշինքն էլ իր հերթին ունի իր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում: Պարոն Սխեֆֆերը մոռացավ նշել,
թե ով է լինելու ՀՀ դեսպանը ՆԱՏՕ-ում, բայց փոխարենը ներկայացրեց Ռոբերտ Ստիվենսին՝
իր ներկայացուցչին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշեց, որ վերջին տարիներին տեղի ունեցած
աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով Հարավային Կովկասը հայտնվել է ՆԱՏՕ-ի
ուշադրության կենտրոնում, ռազմավարական նշանակություն է ստացել ՆԱՏՕ-ի համար՝ Եվրաատլանտյան
տարածաշրջանի անվտանգության ապահովման եւ ահաբեկչության դեմ պայքարի ֆոնին: ՀՀ-ի
հետ Դաշինքի հարաբերությունները եւս, ըստ Յ. դե Հոոպ Սխեֆֆերի, վերջին տարիներին
զարգացում են ապրում: Նա ողջունեց ՆԱՏՕ-ի Անհատական գործողությունների ծրագրում մասնակցություն
ունենալու Հայաստանի որոշումը: Պարոն Սխեֆֆերը նշեց նաեւ, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում
եւ չի հավակնում որեւէ ձեւով մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը, սակայն կողմնակից
է հարցի արագ կարգավորմանը: Ցավոք, նա այնքան արագ ավարտեց ճեպազրույցը՝ պատասխանելով
ընդամենը երկու հարցի, որ այդպես էլ չիմացանք, թե քննարկվե՞լ է արդյոք Իրաք՝ հայկական
զորամիավորում ուղարկելու չարչրկված հարցը: Այս հարցին նա չի անդրադարձել նաեւ ԵՊՀ-ում:
Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել