Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ԻՆ ՈՒԺՈՎ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ

Նոյեմբեր 06,2004 00:00

ՀՅԴ-ԻՆ
ՈՒԺՈՎ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՀՅԴ Հայաստանի կազմակերպության
գերագույն ժողովից հետո հրապարակվեց Դաշնակցության պաշտոնական դիրքորոշումը, թե «կոալիցիայի
հուշագրում նախանշված առաջնահերթությունների զգալի մասը դեռեւս չի հաջողվել իրականացնել»:
Մեր հարցին՝ համաձա՞յն է այս գնահատականին, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը պատասխանեց.
«Նման գնահատականի, բնականաբար, հնարավոր չէ համաձայնել: Այն պարզ պատճառով, որ կարելի
է համաձայնել կամ չհամաձայնել մի բանի, որը որոշակիորեն ձեւակերպված է: Իսկ «զգալի»,
«շատ», «քիչ» եւ այլն՝ ուղղակի հուզական ձեւակերպումներ են»: Այսինքն՝ անհրաժեշտ
է համարում, որ որոշակիացվի՞, թե հատկապես ո՛ր առաջնահերթությունները չեն իրականացվել:
«Իհարկե՛,- համաձայնեց պրն Թորոսյանը:- Եթե նշում են ինչ-ինչ խնդիրների մասին՝ միշտ
պետք է որոշակի խոսել, որ հնարավոր լինի նաեւ անդրադառնալ, թե գնահատականը լիարժե՞ք
է, համապատասխանո՞ւմ է իրականությանը կամ ոչ»: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այս ժողովից հետո նաեւ հայտարարեց. «Դաշնակցությունն
իրեն իրավունք է վերապահելու կոալիցիայի ձեւավորման նպատակների, հուշագրի պայմանների
խախտման դեպքում վերանայել իր մասնակցությունը կոալիցիոն կառավարության մեջ»: Փոքր-ինչ
սպառնալից այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀԿ փոխնախագահն ասաց. «Կարծում եմ` նման
պարբերական հայտարարություններն ուղղակի զարմանալի են, քանի որ ամեն կուսակցություն
կարող է ցանկացած ժամանակ դուրս գալ կոալիցիայից եւ հայտարարել, թե ինչու է դուրս
գալիս: Այնպես որ՝ որեւէ մեկը որեւէ մեկին ուժով չի պահում ու չի կաշկանդում: Եվ
անընդհատ ասելը, թե կարող ենք դո՜ւրս գալ, կարող ենք դո՜ւրս գալ՝ իսկապես զարմանալի
է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել