Լրահոս
Օրվա լրահոսը

Պատի՞ժ՝

Նոյեմբեր 05,2004 00:00

Պատի՞ժ՝ սոդոմական մեղքի համար Հարցազրույց իրավաբանական գիտությունների դոկտոր Ենոք Ազարյանի հետ – Ձեր կարծիքով, արվամոլությունը եւ կրոնական աղանդները պատժելի՞ են: – Աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ բարոյազուրկ եւ մեղսավոր մարդիկ: Նրանք Քրեական օրենսգրքին հակասող արարքներ չեն գործում, բայց, այնուամենայնիվ, չեն դադարում մեղավոր լինելուց եւ այդ իսկ պատճառով ներկայացնում են հնարավոր վտանգ հասարակության համար: Վերջին տարիների ազատականացման միտումները ի վերջո բերեցին նախկին Քրեական օրենսգրքի այն հոդվածի վերացմանը, որը պատիժ էր նախատեսում արվամոլության, այսինքն՝ սոդոմական մեղքի համար: Այնուամենայնիվ, այս մեղքը չի դադարում մեղք լինելուց բոլոր հավատացյալ եւ ազնիվ մարդկանց համար, ի տարբերություն անաստվածների, բարոյապես դեգրադացիայի ենթարկվածների ու սեռական խանգարումներ ունեցողների: Ինչ վերաբերում է կրոնական աղանդներին, ապա տեղեկացնեմ, որ ՀՀ Քրօրը հնարավորություն չի ընձեռում պատժելու կրոնական աղանդներին հոգեորսությամբ զբաղվելու համար, հետեւաբար անհրաժեշտ է դրանում կատարել զգալի փոփոխություն: Այն է՝ պետք է քրեորեն հետապնդվեն կրոնական աղանդներ եւ քաղաքական առանձին կուսակցություններ, որոնք իրականացնում են տարբեր տեսակի անօրինական գործունեություններ եւ կրոնական ծիսակատարությունների ներքո հոգեպես շեղում ու արհեստականորեն հեռացնում են մարդկանց իրենց իսկական եւ ավանդական հավատքից՝ ապակողմնորոշելով նրանց: – Կարծում եք այդ արարքները քրեականացնելով՝ խնդիրը կլուծվի՞: – Քրեաիրավական ներգործությունը եւ պատիժը պետք է որոշ չափով օգնեն մեղսագործներին ազատվելու հոգեկան ինքնամեկուսացման եւ սոցիալապես մերժված լինելու զգացումներից: Հակառակ դեպքում այդ միջոցները վերածվում են հիվանդ ու թույլ հասարակության ճիգերի՝ իր իսկ սնահավատ եւ անհույս անդամների դեմ եւ չեն կարող ծառայել մեղքից մաքրվելուն եւ հոգեկան ազատությանը: – Այսինքն՝ օրենսդրության կատարելագործումը կվերացնի՞ այդ երեւույթները: – Չսիրելով Աստծուն՝ մարդը չի կարող սիրել ինքն իրեն, իր մերձավորին եւ առավել եւս՝ իր թշնամուն: Նա չի կարող զսպել իրեն՝ ստոր զգացմունքներ ու դրդումներ արտահայտելուց, ինչպես նաեւ մեղքեր գործելուց: Հետեւաբար կարծում եմ, որ եկեղեցին եւ պետությունը պետք է միասին գործեն, եկեղեցին պարտավոր է բուժել մեղսավորի հիվանդ հոգին, իսկ պետությունը՝ նրա մարմինն ու կամքը: Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել