Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ղԿճժՄՆ, ծԿ ԾԿխճԼՄ?

Նոյեմբեր 05,2004 00:00

Երեկ կառավարության շենքի առջեւ, ի թիվս արդեն «դասական ցուցարարներ» դարձած Դալմայի հողագործների եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչների, հավաքվել էր ցուցարարների նոր խումբ՝ պատգամավոր Արշակ Սադոյանի գլխավորությամբ:

Բողոքի թեման «ԱրմենՏելի» հետ կապված կառավարության վերջին որոշումն էր: «Շուրջ մեկ տարի ուսումնասիրելով «ԱրմենՏելի» գործերը, կառավարությունն ամրագրեց, որ ընկերությունը չի կատարել ներդրումներ՝ Հայաստանին հասցնելով 170 մլն դոլարի վնաս եւ այս վնասը հիմա հենց այսպես դուրս գրե՞լ: Սրանից մեծ ազգային դավաճանություն հնարավոր չէ պատկերացնել»,- նախորդ օրը կառավարությունում հնչեցրած իր դժգոհությունը կրկնեց Ա. Սադոյանը: Իսկ IP ինտերնետային կապի պրովայդերների ստեղծած կազմկոմիտեի անդամ Մուշեղ Միլիտոնյանը խորհուրդ տվեց չհավատալ նախարար Դավիթ Հարությունյանի ասածին, թե բնակչությունը չի տուժի ինտերնետով հեռախոսային կապի մենաշնորհից. «Եթե մեկ րոպեն միջին հաշվարկով կդառնա 350-400 դրամ՝ այսօրվա 60-80 դրամի փոխարեն, էլ ինչպե՞ս չենք տուժի»: Բացի պրն Սադոյանից, «ԱրմենՏելի» որոշումից դժգոհ այլ քաղաքական գործիչ ցույցին չէր մասնակցում:

Ռ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել