Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ» ԿՄՐՑԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ

Նոյեմբեր 05,2004 00:00

«Ղ-ՏԵԼԵԿՈՄԸ»
ԿՄՐՑԻ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ Երեկ ՀՀ կառավարությունն իր նիստում
որոշել է Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորին՝ «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական
ընկերությանը: Ըստ էության, չնայած իրավաբանական փոքր-ինչ այլ ձեւակերպումներին,
սա նույն «Ղարաբաղ Տելեկոմն» է, որի սեփականատերը քրիստոնյա արաբ Պիեռ Միշել Ֆատուշն
է: Հիշեցնենք՝ նախորդ օրվա արտահերթ նիստում նախատեսվել էր երկրորդ օպերատորին
որոշելու համար ստեղծել մրցութային հանձնաժողով՝ տրանսպորտի եւ կապի նախարարի գլխավորությամբ,
որին բացառիկ իրավունք էր տրվում որոշելու բջջային կապի երկրորդ օպերատորին: Ըստ
«Ղ-Տելեկոմին» տրվող լիցենզիայի, այդ ընկերությունը Հայաստանի պետբյուջեին կվճարի
$7 միլիոն բուն լիցենզիայի համար, $10 միլիոն կներդնի ԼՂՀ-ում լարային կապը զարգացնելու
համար, ինչպես նաեւ մոտ $50 միլիոն ներդնելու է իր սեփական բջջային կապը ստեղծելու
համար: «Ղ-Տելեկոմի» լիցենզիան վերաբերվում է միայն բջջային կապին՝ այնպես, որ, ասենք,
«Ղ-Տելեկոմի» բջջային հեռախոսից Երեւանի քաղաքային հեռախոս կամ արտասահման զանգելուց
եկամուտ կստանա «ԱրմենՏելը»: Ըստ մասնագետների, որեւէ այլ ընկերություն նման պայմանների
չէր համաձայնվի: Մասնագետները (ինչպես նաեւ շարքային սպառողները) նշում են նաեւ,
որ «Ղարաբաղ Տելեկոմն» իրեն շատ լավ է դրսեւորել ԼՂՀ-ում, եւ, ըստ որոշ չափումների,
այդ ընկերության կապի որակը մոտ 2,5 անգամ ավելի բարձր է, քան «ԱրմենՏելինը»: Տրանսպորտի
եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Առավոտի» հետ զրույցում համոզմունք հայտնեց,
որ նոր օպերատորի ի հայտ գալը կբարձրացնի Հայաստանում բջջային կապի որակը եւ կիջեցնի
խոսակցությունների գինը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել