Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՇՉԵՆԿՈՆ

Նոյեմբեր 02,2004 00:00

«ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՄԱՍՆԱՏԻ ՈՒԿՐԱԻՆԱՆ» Հոկտեմբերի 29-ին «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նախագահական մրցապայքարում կհաղթի Վիկտոր Յանուկովիչը: «Նախ՝ ադմինիստրատիվ ռեսուրսը բավականին ուժեղ է, ապա՝ Ռուսաստանի անմիջական օգնությունը: Եթե հաղթի Յուշչենկոն, ուրեմն ուկրաինական պետության՝ Արեւմտյան եւ Արեւելյան մասերի քայքայման հարց կառաջանա»,- հիմնավորել է «Նոր ժամանակների» առաջնորդը: Ընդ որում, ըստ պրն Կարապետյանի կանխատեսումների, ընտրություններն ընթանալու էին երկու փուլով: «Կարծում եմ, գործի կդրվեն բոլոր մեթոդները, որպեսզի Վիկտոր Յանուկովիչը նախագահ դառնա: Այս պահին Ուկրաինայի համար դա ամենահարմար տարբերակն է, որովհետեւ նա կօգտագործի նույն ադմինիստրատիվ ռեսուրսը, նույն հնարավորությունները եւ պետության մասնատման հարցը մի կողմ կմնա»,- «Ռեգնումին» ասել է Ա. Կարապետյանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ի դերին, ապա պրն Կարապետյանն ընդգծել է, որ այն մեծ է. «ՌԴ-ն առաջին անգամ, հաշվի չառնելով միջազգային չափանիշները, ուղղակիորեն պաշտպանում է թեկնածուներից մեկին, ինչը պրագմատիկ մտածողության տեսանկյունից միանգամայն հասկանալի է»: Պրն Կարապետյանը կանխատեսել էր նաեւ, որ Ուկրաինայի ընտրությունները առանց միջադեպերի չեն ընթանա. «բողոքի զանգվածային միջոցառումներ, ընտրություններից հետո իրավիճակը ապակայունացնելու փորձեր, ընտրությունների արդյունքների վիճարկում: Գործողությունները կզարգանան մոտավորապես այն սցենարով, որը ժամանակին կիրառվեց Բելառուսում»,- նշել է ՆԺ ղեկավարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ «Յանուկովիչի հակառակորդները հաջողություն չեն ունենա»: Նաեւ՝ «Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա կկրկնվի սերբական տարբերակը»,- գտնում է Արամ Կարապետյանը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել