Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱ ՈՉ, ԿԱ ՈՉ, ԱՅ…

Նոյեմբեր 02,2004 00:00

ԿԱ
ՈՉ, ԿԱ ՈՉ, ԱՅ… Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության
պետ Տիգրան Ղազարյանը երեկ լրագրողներին ներկայացել էր ասելու, թե որքան «լավ եմ
պատկերացնում ուղեւորափոխադրումների ծանր վիճակը, բայց փող չունենք, որ այն լավացնենք»:
Թեպետ ինքն անձամբ մայրաքաղաքային տրանսպորտից չի օգտվում 20 տարուց ավելի: Վարչության
պետը վերջերս է վերադարձել Մինսկից, իր հետ բերելով ցնցող մի նորություն. այնտեղ,
ինչպես նաեւ մնացած մեծ մայրաքաղաքներում, երթուղային տաքսին հիմնական փոխադրամիջոց
չէ: Ուրեմն մեզ էլ են անհրաժեշտ մեծ շարժակազմեր, դրանք ձեռք բերելու համար՝ վարկային
գումար, իսկ շահագործումն արդարացնելու համար՝ ուղեվարձի բարձրացում: Մի խոսքով,
ավտոբուս գնելու համար քաղաքապետարանին գումար է պետք: Ու քանի որ բանկերի եւ անհատ
ձեռներեցների հետ բանակցություններն առայժմ ձախողվում են, Տ. Ղազարյանը ցանկություն
է հայտնել «հսկողության տակ վերցնել» տաքսի ծառայությունները, իսկ գանձված հարկը
ռեալ հնարավորություն է ամսական 3 ավտոբուս գնելու ու քաղաքապետի երեսը պարզ անելու
համար: Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանը ծրագիր ուներ մինչեւ 2007թ. Երեւան
բերել շուրջ 1000 ավտոբուս: Հունիսին Լիոնի քաղաքապետի հետ ստորագրած հուշագրի համաձայն,
մինչեւ սեպտեմբեր պետք է քաղաքով սլանային եւս 20-ական ավտոբուս եւ տրոլեյբուս: «Բայց
խաբում են, մինչեւ հիմա հաշիվը չեն ուղարկել, մի ամիս ձգձգեցին, օգոստոսին էլ Լիոնը
արձակուրդում էր, ոչ մեկը չէր աշխատում: Այնուհետեւ, քաղաքապետի լուրջ հորդորներից
հետո, Լիոնի տրանսպորտի վարչությունը տեղի է տվել եւ, եթե ֆինանսավորում լինի, 20
հատ «Ռենո» ավտոբուս կնվիրեն»,- հերթական ձախողումը պարզաբանեց Տիգրան Ղազարյանը:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել