Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կրկին փակ ժողովվեց

Նոյեմբեր 02,2004 00:00

ՀՅԴ-ն
եւս երկու տարի «կաշխատի միասին» ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի լրատվական բաժինը երեկ
հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 29-31-ը Ջերմուկում տեղի ունեցած
ՀՅԴ հայաստանյան կառույցի 8-րդ Գերագույն ժողովն ավարտվեց: Ըստ հաղորդագրության,
ԳՄ անդամ են ընտրվել Արմեն Ռուստամյանը /վերընտրվել է որպես ԳՄ ներկայացուցիչ/, Միքայել
Մանուկյանը, Լեւոն Մկրտչյանը, Հրաչ Թադեւոսյանը, Սպարտակ Սեյրանյանը, Աշոտ Փափազյանը,
Համլետ Աբրահամյանը, Բագրատ Սարգսյանը եւ Վլադ Քոչունցը: Թեպետ դաշնակցականները հույժ
գաղտնի էին ուզում պահել նույնիսկ ԳՄ անդամների զբաղեցրած պաշտոններն ու զբաղմունքը,
մեզ հաջողվեց պարզել հետեւյալը: Այս ցուցակից առաջին անգամ ԳՄ անդամ են ընտրվել
Համլետ Աբրահամյանը /ԿԸՀ փոխնախագահ/, Աշոտ Փափազյանը /«Կոմիտասի» շուկայի սեփականատեր/,
Բագրատ Սարգսյանը /տարածքային կառավարման փոխնախարար/, Վլադ Քոչունցը /ԳՄ հաշվապահ/:
Մյուսները վերընտրվածներն են: Արմեն Ռուստամյանն ու Լեւոն Մկրտչյանը՝ ԱԺ
պատգամավորներ, Միքայել Մանուկյանը՝ «Մեղեդի» սրճարանի սեփականատեր, Հրաչ Թադեւոսյանը՝
ԿԳ նախարարության Սփյուռքի վարչության պետ, Սպարտակ Սեյրանյանը՝ «Երկիր» թերթի խմբագիր:
Առաջիկա չորեքշաբթի դաշնակցությունը հանդես կգա ասուլիսով, իսկ մինչ այդ ընկերները
որոշել են լռել: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ ժողովը բավականին լուրջ քննադատության
է ենթարկել կոալիցիայի անցած ուղին եւ հրահանգել է՝ հասնել նրան, որ խստորեն կատարվի
կոալիցիայի հուշագիրը: Այդ գործի համար տրվել է մոտ երկու տարի ժամանակ: Եթե այդ
ընթացքում էլ կոալիցիան աշխատի այնպես, ինչպես հիմա, այսինքն՝ չաշխատի, ապա դաշնակցությունը
դուրս կգա կոալիցիայից: Ակնհայտ է, որ երկու տարին բավականին երկար ժամանակ
է փորձաշրջան լինելու համար եւ այդ ընթացքում եթե դաշնակցությունն էլ դուրս չգա,
ապա կոալիցիան ինքնակամ կքանդվի՝ որպես իր «առաքելությունը» կատարած մարմին: Իրականում,
երկու տարվա մասին ակնարկելով, դաշնակցությունը ոչ թե կոալիցիային, այլ Ռ. Քոչարյանին
է հասկացնում, որ երկու տարի եւս կծառայի իրեն: Դաշնակցության ժողովի մեկ նորությունն
արդեն ակնհայտ է: Մինչ այժմ 17 հոգուց կազմված Գերագույն մարմինը «օպտիմալացվել է»
մինչեւ 9 անդամ: ՀՅԴ Բյուրոյի անդամներից Գերագույն ժողովին մասնակցում էին Հրանտ
Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը եւ Ալբերտ Աճեմյանը: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել