Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արաբկիրի ամենաօրինակելի բակը Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան փողոցի

Հոկտեմբեր 29,2004 00:00

Արաբկիրի ամենաօրինակելի բակը Արաբկիր համայնքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 29/1, 31, 33, 33/1 շենքերի բնակիչներն այսուհետեւ կարող են իրենց ժամանցը կազմակերպել թաղապետարանի միջոցներով բարեկարգված բակում: Երեկ բակի բացումն էր, որին մասնակցեց նաեւ Արաբկիրի թաղապետ Լեւոն Հարությունյանը: Համայնքի օրինակելի բակում շրջելուց եւ մանուկների, մեծահասակների հետ շփվելուց հետո՝ կատարված աշխատանքների վերաբերյալ պարոն Հարությունյանն իր գոհունակությունը հայտնեց: Բնակիչներն էլ իրենց հերթին խոստացան «աչքի լույսի պես պահել ու պահպանել թաղապետի նվերը»: Նրանք հպարտորեն նշեցին, որ նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին ոչ մի ծառ չեն կտրել: Բնակիչները գոհ էին իրենց խնամված բակից: Լ. Հարությունյանը հավաստիացրեց, որ համայնքի բոլոր բակերում էլ աշխատանքները շարունակական են լինելու, «պարզապես ժամանակի հարց է»: Համայնքի բյուջեի միջոցներով արդեն վերանորոգվել է վեց բակ: Արամ Խաչատրյան փողոցի բարեկարգված բակը զբաղեցնում է 1650 քմ տարածք: Այն, թաղային ղեկավարների ներկայացմամբ, թե՛ տարածքով եւ թե՛ բնակիչների քանակով ամենամեծն է համայնքում: Արաբկիրի փոխթաղապետ Էդուարդ Մուշեղյանի տվյալներով, վերջինիս հիմնական վերանորոգման համար թաղապետարանը ծախսել է 9 միլիոն դրամ: Ըստ Է. Մուշեղյանի, ջրագծերից, ընդարձակ խաղահրապարակից, մայթեզրերի սալիկներից սկսած՝ վերանորոգվել, ասֆալտապատվել, բետոնապատվել ու ցանկապատվել է: Բարեկարգվել է նաեւ բակի սիզամարգային գոտին: Բակի բնակիչներին հատկապես ուրախացրել էր վերանորոգված ու երկար տարիների աղբից մաքրված ջրավազանը: Իսկ մանուկներին մեծ հրճվանք էին պատճառել նոր տեղադրված կարուսելներն ու ճոճանակները: Վերջիններս թաղապետից մարզագույք էլ էին նվեր ստացել: Թաղապետի հետ հանդիպման ժամանակ բակի բնակիչները շենքերի տանիքների վերանորոգման հարց բարձրացրին, ինչին պարոն Հարությունյանը դրական արձագանքեց: Նա խոստացավ տանիքների հարցն ընդգրկել հաջորդ տարվա ծրագրում, իսկ ավելի վատթար վիճակում գտնվող տանիքների հարցն առաջնային լուծել: Լ. Հարությունյանի խոսքերով, 2003-ին թաղապետարանի միջոցներով հիմնական վերանորոգվել է 36 տանիք, այս տարի՝ եւս 43-ը: Փոխթաղապետի խոսքերով, իրենք աշխատանքներ են տանում համայնքն ամբողջությամբ գազիֆիկացնելու ուղղությամբ: Ըստ Նրա, 2005 թվականի ծրագրով նույնիսկ նախատեսել են համայնքի սոցիալապես անապահով բնակիչների գազիֆիկացման հետ կապված ներտնային աշխատանքները իրականացնել թաղապետարանի միջոցներով: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել