Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Հոկտեմբեր 28,2004 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ԹՇՆԱՄԱՆՈՒՄ Վերջին մի քանի ամիսների ընթացքում միջուկային վառելիքի ներկրմամբ զբաղվող «Աֆա» կոնցեռնի նախագահ Տարոն Սահակյանը սկսեց հրապարակավ դժգոհություն արտահայտել իր գործընկերներից, մասնավորապես ռուսական «ՌԱՕ ԵԷՍ»-ից: Բանն այն է, որ հիշյալ ընկերության պատճառով «Աֆա»-ն մեծ ֆինանսական վնասներ է կրել. կոնցեռնի ղեկավարի հավաստմամբ՝ ավելի քան 10 մլն դոլարի: Գործը հասել է նրան, որ «Աֆա»-ն փաստաթղթերի փաթեթն արդեն ներկայացրել է միջազգային արբիտրաժային դատարան: Դատական գործընթացը պաշտոնական ընթացք ստանալուց հետո, Տ. Սահակյանը պատրաստվում է դիմել նաեւ ՌԴ գլխավոր դատախազություն: Հիմնավորումը, հավանաբար, այն է, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ի կազմում Հայաստանում գործող «Միջազգային էներգետիկ կորպորացիան» միջուկային վառելիքի մատակարարման խնդրի մեջ ներգրավված հայկական եւ ռուսական ռեզիդենտներին, այդ թվում եւ «Աֆա»-ին հանել են ծրագրից: Նրանց փոխարեն առաջ քաշելով ֆիննական «Նորդիկ» կազմակերպությանը: Այս պատմության մեջ, սակայն, հետաքրքրականն այն է, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս «վատացան» Տարոն Սահակյանի եւ հրեական համայնքը ներկայացնող ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունները: (Վերոնշյալ կորպորացիայի ղեկավարները Ռուսաստանի հրեական համայնքի ներկայացուցիչներ են): Թե ի՞նչ «խաղեր» են «խաղում» ՌԱՕ-ԵԷՍ-ն ու ԱՖԱ-ն՝ առաջիկայում կներկայացնենք մասնագետների մեկնաբանությունները: Իսկ մինչ այդ, պարոն Սահակյանից ակնկալում ենք պատասխան՝ իր մտավախությունների վերաբերյալ, քանզի իր հարցազրույցներից մեկում նա տեսակետ է հայտնել, որ թեեւ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները «խոսում են բարիդրացիական հարաբերությունների մասին, սակայն կան կատարողներ, որոնք ունեն իրենց կորպորատիվ շահերը եւ միգուցե շատ ավելի գլոբալ խնդիրներ լուծելու պարտավորություններ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել