Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 26,2004 00:00

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿԵ՞Լ Զենքի հայտնաբերման հետ կապված միջադեպը, որ հոկտեմբերի 23-ի երեկոյան տեղի էր ունեցել Թբիլիսիի հեղինակավոր «Աչարա մյուզիք-հոլլ» համերգասրահում Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլու եւ Ռոբերտ Քոչարյանի՝ այնտեղ ժամանելուց մի ժամ առաջ, որակվել է ահաբեկչություն: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Օկրուաշվիլին՝ նշելով, որ որեւէ հավելյալ տեղեկություն առայժմ չունի, քանի որ գործը լիովին գտնվում է Վրաստանի ՊԱ նախարարության վարույթում: Իր հերթին, պետանվտանգության նախարարությունն այդ առնչությամբ մեկնաբանություններ չի արել: ՊԱ նախարարության մամլո ծառայությունից «Ռեգնումին» հայտնել են, որ կատարվում է քննություն, եւ նախարարությունը մեկնաբանություններ կանի կոնկրետ հանգամանքները բացահայտելուց հետո: Հոկտեմբերի 24-ի երեկոյան «Աչարա մյուզիք-հոլլում» կառավարական պահակախմբի աշխատակիցները հայտնաբերել էին նշանառու հրացան եւ ԱԿ-74 ինքնաձիգ: Զենքը հայտնաբերվել է պահեստասենյակում՝ մյուզիք-հոլլի տնօրենի աշխատասենյակի կողքին: Համերգասրահի տնօրենի առաջին արձագանքի համաձայն՝ սենյակը, որտեղ հայտնաբերվել է զենքը, չի կողպվում, այդ պատճառով դժվար չէ նրանց համար մեկնաբանել նման գտածոն: Չնայած միջադեպին, Սահակաշվիլին եւ Քոչարյանը եկել են «Աչարա մյուզիք-հոլլ» եւ ներկա եղել հայ հյուրի պատվին տրված համերգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել