Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՆԵՐՔԻՆ ԺԱՆԳԻ

Հոկտեմբեր 26,2004 00:00

ԸՆԴԴԵՄ
ՆԵՐՔԻՆ ԺԱՆԳԻ ԵԿՄ վարչությունը յուրօրինակ ծրագիր է իրականացնում
Վազգեն Սարգսյանի 50-ամյակին ընդառաջ՝ 2009թ. մարտի 5-ին նա կդառնար 50 տարեկան:
Ծրագիրը նպատակ ունի արժեւորել նրա վաստակը, բազմակողմանիորեն ներկայացնել
Վազգեն Սարգսյան գործչին ու մտավորականին: Այդ նպատակով 1000-ական օրինակով կտպագրվեն
50 տեսակի պլակատներ՝ Սպարապետի լուսանկարներով, որոնց ներքո կզետեղվեն պատառիկներ
նրա մտքերից: Հերոսի որոշ մտահոգություններ հրատապ են նաեւ այսօր: «Մեր ներքին ժանգը
մեզ ներսից ուտում ու պառակտում է, պառակտում է մեր ժողովրդին: Ժողովուրդը կորցնում
է հավատն իր ներուժի նկատմամբ, եւ սա ամենասարսափելին է: Մեր արած լավ գործերն անգամ
մենք չենք կարողանում նկատել: Բացասման բացասումը մեր տունը քանդում է»,- գրված է
պլակատներից մեկի վրա: «Ժողովու՛րդ, պատերազմը դեռ չի ավարտվել, զգոն եղեք, որ չպարտվեք»,-
հաջորդ պլակատի վրա էլ Վազգեն Սարգսյանի այս միտքն է: ԵԿՄ վարչությունը նախատեսել
է տարեկան հրատարակել նաեւ 4 տեսակի սեղանի օրացույց՝ դարձյալ 1000-ական տպաքանակով,
որոնցում եւս կլինեն նկարներ ու դրվագներ Վազգեն Սարգսյանի կյանքից: Գունավոր հանդես
էլ կհրատարակվի՝ «Մտածե՛ք այս երկրի մասին» խորագրով: 4 համարի նյութերն արդեն պատրաստ
են: Ծրագիրն իրագործելու համար փնտրվում են հովանավորներ, սակայն, ինչպես նշեց ԵԿՄ
վարչության անդամ Հ. Հակոբյանը. «Եթե իրենց օգնությունը մեզ առաջարկեն անհատներ կամ
կազմակերպություններ, պիտի անպայման ճշտենք՝ որքանով են նրանց փողերը մաքուր: Իսկ
այն, ինչ արված է մինչեւ հիմա, արված է ԵԿՄ վարչության, Վազգեն Սարգսյանի ընտանիքի
եւ նրա արդեն սակավաթիվ մտերիմների միջոցներով»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել