Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿԵ՞Լ

Հոկտեմբեր 26,2004 00:00

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
ՓՈՐՁԵԼ ԵՆ ԱՀԱԲԵԿԵ՞Լ Զենքի հայտնաբերման հետ կապված միջադեպը,
որ հոկտեմբերի 23-ի երեկոյան տեղի էր ունեցել Թբիլիսիի հեղինակավոր «Աչարա մյուզիք-հոլլ»
համերգասրահում Վրաստանի եւ Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլու եւ Ռոբերտ
Քոչարյանի՝ այնտեղ ժամանելուց մի ժամ առաջ, որակվել է ահաբեկչություն:
Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարար Օկրուաշվիլին՝ նշելով, որ
որեւէ հավելյալ տեղեկություն առայժմ չունի, քանի որ գործը լիովին գտնվում է Վրաստանի
ՊԱ նախարարության վարույթում: Իր հերթին, պետանվտանգության նախարարությունն այդ առնչությամբ
մեկնաբանություններ չի արել: ՊԱ նախարարության մամլո ծառայությունից «Ռեգնումին»
հայտնել են, որ կատարվում է քննություն, եւ նախարարությունը մեկնաբանություններ կանի
կոնկրետ հանգամանքները բացահայտելուց հետո: Հոկտեմբերի 24-ի երեկոյան «Աչարա մյուզիք-հոլլում»
կառավարական պահակախմբի աշխատակիցները հայտնաբերել էին նշանառու հրացան եւ ԱԿ-74
ինքնաձիգ: Զենքը հայտնաբերվել է պահեստասենյակում՝ մյուզիք-հոլլի տնօրենի աշխատասենյակի
կողքին: Համերգասրահի տնօրենի առաջին արձագանքի համաձայն՝ սենյակը, որտեղ հայտնաբերվել
է զենքը, չի կողպվում, այդ պատճառով դժվար չէ նրանց համար մեկնաբանել նման գտածոն:
Չնայած միջադեպին, Սահակաշվիլին եւ Քոչարյանը եկել են «Աչարա մյուզիք-հոլլ» եւ ներկա
եղել հայ հյուրի պատվին տրված համերգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել