Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈՒՐԸ ՏՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ԿԻՍԱՏ ԵՎ «ՈՐԴՆԱԾ»

Հոկտեմբեր 20,2004 00:00

ՋՈՒՐԸ
ՏՎԵՑԻՆ, ԲԱՅՑ ԿԻՍԱՏ ԵՎ «ՈՐԴՆԱԾ» «Արմավիրի մարզի Պտղունք գյուղում
խմելու ջրի հարցը անլուծելի խնդիր է դարձել, ոչ գյուղապետն է մի բան անում, ոչ էլ
«Հայջրմուղկոյուղին»,- դժգոհում էին օրեր առաջ մեզ հետ զրուցած պտղունքցիները: Ըստ
բողոքավորների, գյուղապետը հայտնել է, թե իր խոսքը «վերեւներում» չի անցնում ու լավ
կլինի, որ գյուղացիները դիմեն ում որ պետք է: Այդպես էլ արել են, սակայն իրենց խոսքն
առավել եւս չանցավ: Ճարահատ գյուղացիները անգամ ծայրահեղ միջոցների են գնացել, վաղ
առավոտյան փակել են Արմավիր՝ մարզպետարան գնացող ճանապարհը եւ մարզպետը, ստիպված,
կանգնել է, զրուցել, խոստացել, որ հարցը կլուծվի: Հարցը լուծվել է ժամանակավորապես.
«էդ կիսատ-պռատ ջուրը որ տվեցին՝ համ հոտ էր գալիս, համ էլ մեջը որդանման բաներ կային:
Գյուղում մարդիկ սկսեցին լուծով հիվանդանալ: Երեխաները բուժվել են հիվանդանոցում,
մեծահասակները՝ տանը: Այս ամենը արձանագրված է տեղամասային բժշկի մոտ: Գյուղում մի
ցածրադիր տուն կա: Այդ տան բակից են բոլորը ջուր բերում: Իսկ եթե չի գալիս, որը էջմիածնից,
որը Զվարթնոցից, որը ոտքով, որը հեծանիվով, որը՝ սայլակով ջուր են կրում»: Իսկ ահա
«Հայջրմուղկոյուղու» Էջմիածնի մասնաճյուղի շահագործման գծով փոխտնօրեն Հակոբ Դարբինյանի
հավաստմամբ, Պտղունքը ջուր ունի արդեն մեկ ամիս. «Ջրագծի վնասված հատված կար՝ մոտ
120 մետր, նորոգել ենք»: Ըստ գյուղացիների, վերջին օրերին ջուր ունի գյուղի մի մասը
միայն: Հակոբ Դարբինյանը եւս նույնն է ասում՝ հավելելով, որ ջուր չունեն նրանք, ովքեր
չեն էլ ունեցել վերջին տասը տարին. «նոր խողովակաշար է պետք»: Իսկ նման ծրագիր դեռ
չկա: Գյուղացիներին մտահոգում է նաեւ այն, որ մանկապարտեզն ու դպրոցը անջուր հատվածում
են: Ա. Զ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել