Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 19,2004 00:00

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ Է «Ընտրական համակարգեր» կենտրոնի «Vox Populi» հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանի բնակիչների 26%-ը նախընտրելի է համարել, որ մեր երկիրը ղեկավարեն այն գործիչները, որոնք Հայաստանի արտաքին ինտեգրացիայի հարցում կողմնորոշված է մերձենալ հավասարապես ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ, 19%-ն?ընտրել են «ավելի շուտ Ռուսաստանի, քան Արեւմուտքի հետ» պատասխանը, իսկ 18%-ը՝ «ավելի շուտ Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ» ձեւակերպումը: «Բացառապես Ռուսաստանի հետ» եւ «բացառապես Արեւմուտքի հետ» դիրքորոշումներն ունեցել են հավասարապես 14% կողմնակիցներ: Հետազոտության մասնակցած քաղաքացիների 29%-ը «հավասարապես Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ» է պատասխանել այն հարցին, թե ում են նախընտրում, որ Հայաստանը կողմնորոշված լինի մերձենալ արտաքին ռազմական ինտեգրացիայի հարցում: 21%-ն ավելի շուտ ՆԱՏՕ-ի, քան Ռուսաստանի կողմնակից է: Իսկ հակառակի՝ այսինքն՝ ավելի շուտ Ռուսաստանի, քան ՆԱՏՕ-ի կողմնակիցները 20%-ն են: «Հավերժ ռուս ժողովրդի հետ» կարգախոսի հանգույն՝ «բացառապես Ռուսաստանի հետ մերձենալու կողմնակից են 18%-ը: Իսկ բացառապես ՆԱՏՕ-ի հետ՝ 8%-ը»: Այսուհանդերձ՝ մեր հասարակությունը միտված է ինտեգրվելու եվրոպական կառույցներին, ուստի հետազոտության՝ «երկրների ո՞ր խմբում գտնվելն է նախընտրելի մեր երկրի համար» հարցին՝ 37%-ն անվարան պատասխանել է. «Ավելի շուտ Եվրամիությունում», 35%-ը՝ «անկասկած Եվրամիությունում»: Եվ հարցման միայն 13 %-ական տոկոս մասնակիցներն են ընտրել «անկասկած ԱՊՀ-ում» եւ «ավելի շուտ ԱՊՀ-ում» անհեռանկար տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել