Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ Է

Հոկտեմբեր 19,2004 00:00

ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ
ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ Է «Ընտրական համակարգեր» կենտրոնի «Vox Populi»
հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի անցկացրած հետազոտության համաձայն՝
Հայաստանի բնակիչների 26%-ը նախընտրելի է համարել, որ մեր երկիրը ղեկավարեն այն գործիչները,
որոնք Հայաստանի արտաքին ինտեգրացիայի հարցում կողմնորոշված է մերձենալ հավասարապես
ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ, 19%-ն ընտրել են «ավելի շուտ Ռուսաստանի, քան
Արեւմուտքի հետ» պատասխանը, իսկ 18%-ը՝ «ավելի շուտ Արեւմուտքի, քան Ռուսաստանի հետ»
ձեւակերպումը: «Բացառապես Ռուսաստանի հետ» եւ «բացառապես Արեւմուտքի հետ» դիրքորոշումներն
ունեցել են հավասարապես 14% կողմնակիցներ: Հետազոտության մասնակցած քաղաքացիների
29%-ը «հավասարապես Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հետ» է պատասխանել այն հարցին, թե ում են
նախընտրում, որ Հայաստանը կողմնորոշված լինի մերձենալ արտաքին ռազմական ինտեգրացիայի
հարցում: 21%-ն ավելի շուտ ՆԱՏՕ-ի, քան Ռուսաստանի կողմնակից է: Իսկ հակառակի՝ այսինքն՝
ավելի շուտ Ռուսաստանի, քան ՆԱՏՕ-ի կողմնակիցները 20%-ն են: «Հավերժ ռուս ժողովրդի
հետ» կարգախոսի հանգույն՝ «բացառապես Ռուսաստանի հետ մերձենալու կողմնակից են 18%-ը:
Իսկ բացառապես ՆԱՏՕ-ի հետ՝ 8%-ը»: Այսուհանդերձ՝ մեր հասարակությունը
միտված է ինտեգրվելու եվրոպական կառույցներին, ուստի հետազոտության՝ «երկրների ո՞ր
խմբում գտնվելն է նախընտրելի մեր երկրի համար» հարցին՝ 37%-ն անվարան պատասխանել
է. «Ավելի շուտ Եվրամիությունում», 35%-ը՝ «անկասկած Եվրամիությունում»: Եվ հարցման
միայն 13 %-ական տոկոս մասնակիցներն են ընտրել «անկասկած ԱՊՀ-ում» եւ «ավելի շուտ
ԱՊՀ-ում» անհեռանկար տարբերակները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել