Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԲՈՂՈՔԵՔ՝ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ

Հոկտեմբեր 16,2004 00:00

ԵԹԵ
ԲՈՂՈՔԵՔ՝ ԿՔՆՆԱՐԿԵՆՔ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը պատրաստ
է ցանկացած պահի եւ ցանկացած մակարդակով հիմնավորել իր այն պնդումը, որ գործող Սահմանադրությունը
ամենեւին չի խոչընդոտում ֆիզիկական անձանց՝ ՍԴ դիմելու իրավունքին, եւ ընդամենը «ՍԴ
մասին» օրենքը փոխելով եւ սահմանելով այն կարգը, որով ՀՀ քաղաքացիները կարող են դիմել
ՍԴ, հնարավոր է այդ հարցը լուծել: Այս մասին երեկ սահմանադրական իրավունքի 9-րդ միջազգային
գիտաժողովի ընթացքում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Գ. Հարությունյանը: Հետեւաբար,
այդ առումով սահմանադրական բարեփոխումների կարիքը չկա: Իսկ ընդհանրապես, սահմանադրական
փոփոխությունների մի քանի նախագծերի մասին պարոն Հարությունյանը իր կարծիքը դեռ պատրաստ
չի հայտնել: Դա կանի միայն այն բանից հետո, երբ Վենետիկի հանձնաժողովի կազմում կծանոթանա
դրանց ավելի մանրամասն: Սահմանադրությանը, հատկապես նրանում փոփոխություններ կատարելիս,
ըստ Գ. Հարությունյանի, հարկ է մոտենալ համակարգված, դիտարկել այն որպես ամբողջական
օրգանիզմ, քանզի ցանկացած՝ գործառնական, հակակշռող, զսպող լիազորությունների փոփոխություն
կարող է բերել հաշվեկշռի փոփոխության, եւ հավասարակշռությունը կարող է խախտվել: Իսկ
«Հայլուրի» հարցին, որը վերաբերում էր Իրաք՝ հայկական զորախումբ ուղարկելու իշխանությունների
մտադրության սահմանադրականությանը, ՍԴ նախագահը պատասխանեց, որ ՍԴ-ն քննարկում է
ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ ակտերի, միջազգային պայմանագրերի համապատասխանությունը
ՀՀ Սահմանադրությանը միայն այն դեպքում, եթե այդ գործերի վերաբերյալ կա դիմում. «Դրանք
պարտադիր քննարկման առարկա չեն: Եթե ԱԺ-ն ինչ-ինչ որոշում ընդունի Իրաք զորախումբ
ուղարկելու մասին, եւ այն սուբյեկտները, որոնք իրավասու են դիմել ՍԴ, դիմեն մեզ՝
գնահատելու այդ ընդունված ակտի սահմանադրականությունը, միայն այդ դեպքում ՍԴ-ն քննության
կառնի»: Մ. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել