ՀԱՂԹԵՑ ՌԻՄԱ ԵՂԻՇՅԱՆԸ Երեկ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Միսս Երեւան-2004» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթ-փառատոնը։ Ժյուրիի նախագահն էր «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը։ Մրցանակաբաշխության հաղթող ճանաչվեց 17-ամյա Ռիմա Եղիշյանը, իսկ առաջին տեղին արժանացավ Կարինե Գայամյանը։ Համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղի մրցանակակիրներ դարձան Ինեսա Թադեւոսյանն ու Մերի Եսայանը։ Հանրային հեռուստատեսությունը իր հերթին սահմանել էր «Միսս պատանեկություն», «Միսս մամուլ» եւ «Միսս Նոր ալիք» մրցանակները։ Մանրամասները՝ հաջորդ համարում։